Ձերբակալվածներն ակտիվ զբաղվում էին Ադրբեջանի դեմ տեղեկատվական պայքարով, այս պահին պարալիզացվել է աշխատանքը. Էլիբեգովա
«Ես ազնվորեն մինչև այս պահը չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- Երևանի դատարանի «Ավան» նստավայրի մոտ, որտեղ ընթանում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը, լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, ում աշխատասենյակում ԱԱԾ-ն փետրվարի 19-ին խուզարկություն էր իրականացրել, ապա բերման ենթարկել նրան։
Նա նշեց, որ որևէ մեկն իրեն բացատրություն չի տվել, թե իր անձնական հեռախոսը, աշխատանքային համակարգիչն ինչ կապ ունի ինչ-որ ֆեյք բռնելու հետ, առհասարակ չի հասկանում, թե ինչ պատճառով էր բերման ենթարկվել ԱԱԾ։
«Անհասկանալի է նաև այն, թե ինչ է կատարվում մեր ավագ կոլեգաների դեպքում՝ Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, որոնց հետո տարիներ շարունակ սանձել ենք Ադրբեջանի հակահայկական ու հայատյաց քաղաքականությունը, քարոզչությունը, ու արդյունավետ ենք իրականացրել։
Բերման ենթարկվածները, ապա նաև ձերբակալվածներն ակտիվ զբաղվում էին Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմով, պայքարով, այս պահին պարալիզացվել է մեր ամբողջ աշխատանքը։ Հանրության մոտ արդեն իրենց եզրակացությունները նշմարվում են, թե իրականում ինչի համար է դա արվում։
Ինձ համար աբսուրդ է, երբ այսօր ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներ կան, որոնք մենք մատնանշում ենք, փորձում ենք ինչ որ կերպ օգնել լուծումներ մտածել, ու այդ ֆոնին ողջ համակարգով զբաղված են ֆեյք բռնելո»,- ասաց Ա. Էլիբեգովան։
Նա նշեց, որ իր աշխատանքային համակարգչում կարևոր տեղեկատվություն ուներ ադրբեջանական հայատյաց քաղաքականության վերաբերյալ, ուներ հարուստ արխիվ, որոնք կարևոր են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային մակարդակում պատժելու համար։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ