Այդպիսի մարդիկ կոչվում են самодур-ներ՝ խև վարք ունեցող, սեփական քմահաճույքով առաջնորդվող անձինք. Արթուր Համբարձումյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ այս մարդու (նկատի ունի Ն. Փաշինյանին, հեղ.) գործողությունների մոտիվացիան կապած է սեփական վախերի, հույզերի, վրեժի և իր ներսում եղած անվերահսկելի չափերի հասնող չարության հետ: Այլ կերպ ասած, այս մարդու գործողությունների մեջ տրամաբանության նշույլներ փնտրել պետք չէ: Իրականում, ՀՀ-ում պետական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող այս մարդն իր գործողությունները պետք է մոտիվացներ ազգի շահերով, պետության անվտանգությանը միտված խնդիրներով, արդյունավետ կառավարման մեխանիզմներով և այսպես շարունակ, շարքը կարելի է երկար թվել: Այնինչ, իրականությունն այն է, որ նա շարժվում է բացառապես սեփական հուզերի բավարարմանն ուղղված մոտիվացիաներով: Այդպիսի մարդիկ կոչվում են самодур-ներ՝ խև վարք ունեցող, սեփական քմահաճույքով առաջնորդվող անձինք: Հետևաբար, այն, ինչ նա անում է վերջին երեք տարիների ընթացքում և երեկ նույնպես, ամբողջությամբ տեղավորվում է վերոհիշյալ նկարագրության մեջ, այնպես որ՝ պետք չէ զարմանալ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի Պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով հանրային գործիչների ձերբակալություններին։
Հիշեցնենք, որ երեկվանից սկսած, ԱԱԾ-ն բերման է ենթարկում հանրային գործիչներին, այդ թվում նաև՝ Կարեն Բեքարյանին, Անժելա Էլիբեկովային, Արա Սաղաթելյանին, Գոհար Մելոյանին և ընդդիմադիր դաշտում հանրային ակտիվություն ցուցաբերող այլ քաղաքացիների: Նրանց պատկանող բնակարաններում խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ:
Արթուր Համբարձումյանն ընդգծում է՝ սկզբունքորեն դեմ չէ ֆեյքերի բացահայտմանը, նրանց պատասխանատվության կանչելու նախաձեռնությանը՝ նույնպես, սակայն իշխանության ներսում ֆեյքաորսով զբաղվողներին առաջարկում է նախ և առաջ մաքրել սեփական դաշտը, նոր միայն անցնել մնացյալին. «Ֆեյք բռնո՞ղ եք դարձել, խնդրեմ՝ բռնեք Հրանտ Դովլաթյան ֆեյքին, բացահայտեք Ռեգինա Պռազյանին և այսպես շարունակ: Երևի իշխանությունը մոռացել է, որ իրենց ողջ գործունեությունն, իսկզբանե հիմնվել, կազմակերպվել, առաջնորդվել և համակարգվել է, մեծամասամբ, ֆեյք ինդուստրիայի կողմից, այդպես է շարունակվում է մինչ օրս: Եթե նրանք այս մասին մոռացել են, խնդրեմ՝ մենք մեծահոգաբար կհիշացնենք, ինչպես նաև՝ կզգուշացնենք, որ իշխանական այդ ֆեյքերի բոլոր պատասխանատուներն, առանց բացառության, շատ շուտով կանգնելու են դատարանի առաջ: Նրանց ձերբակալելու է ոչ թե Ազգային Անվտանգության Ծառայությունը, որովհետև ֆեյք բռնելը ԱԱԾ-ի գործառույթը չէ և սա, առնվազն, ծիծաղելի է, այլ Ոստիկանությունը, ինչն այդ կառույցի անմիջական պարտականություններից մեկն է: Բոլոր այն խմբերը, որոնք հասարակությանը պառակտող, ներազգային թշնամանք հրահրող գործունեություն են ծավալել, քրեական պատասխանատվություն են կրելու այդ արարքների համար»,- ասում է Արթուր Համբարձումյանը:
Նախօրեից մեկնարկած և այսօր շարունակվող ԱԱԾ-ի գործողություններին, որով բերման են ենթարկվում և ձերբակալվում են ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչները, Արթուր Համբարձումյանը հետևյալ բնորոշումն է տալիս՝ ԱԱԾ-ն, ըստ էության, զբաղված է Փաշինյանի հանցագործությունները կոծկելով, ինչպես նաև՝ նրա ապօրինի հրամանները կատարելով. «Արդեն՝ մոտ երեք տարի շարունակ, Փաշինյանի ողջ հանցավոր գործունեությունը կյանքի է կոչվում ԱԱԾ-ի ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև՝ այդ կառույցի անմիջական վերահսկողության ներքո: Եթե չլիներ ԱԱԾ-ի որդեգրած նմանօրինակ վարքը, այդ մարդը, պարզապես, ի զորու չէր լինի այսքան վնաս տալ մեր պետությանը, էլ չեմ խոսում այն մասին, որ ինչ - որ պահից սկսած, նա այլևս, ուղղակիորեն, չէր շարունակի իր արատավոր և ազգակործան պաշտոնավարումը»:
Ամփոփելով զրույցը, Շիրակի պետական համալսարանի դասախոսը նկատում է՝ այս ամենից հետո, մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի վերջնական կործանման ճանապարհով: Մենք կորցրել ենք պետությունը, ասում է Արթուր Համբարձումյանը և ցավով հավելում՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլևս գոյություն չունի: Մեր գլխին Դամոկլյան սրի պես, այլևս, կախված է ազգ գաղափարի գոյությունը: Կկորցնե՞նք դա ևս, թե՞ ուշքի գալով, կփոխենք իրավիճակը, ցույց կտա միայն ժամանակը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ