Էդուարդ Սպերցյան. Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի հավաքականում խաղալու կապակցությամբ
Ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշում կայացնելուց հետո կիսվել է տպավորություններով։
«Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:
Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը: Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:
Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները»,- Էդուարդ Սպերցյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականին կմիանա մարտին՝ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդարում:
2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:
2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը