Սելֆիով ԱԹՍ-ների արտադրություն խափանելու թավշյա մեխանիկան
2020 թվականի նոյեմբերի կապիտուլյացիայից հետո լրատվամիջոցներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել էր. 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպե՞ս են կիրառվել 2011 թվականին ցուցադրված հայկական արտադրության «Կռունկ-25» ԱԹՍ-ները, որքա՞ն տեխնիկա եւ մարդուժ են խոցել դրանք։ ՊՆ-ն, պնդելով, որ դա պետական գաղտնիք է, բան չէր ասել, գրում է hraparak.am-ը:
Եթե անգամ ընդունենք եւ հավատանք, որ կան բաներ, որ գաղտնիք են ու ոչ թե բացահայտում են կապիտուլացված թավշյաների ապաշնորհությունը, այլ պետական կարեւորության տեղեկատվություն․․․
Նախ փաստեր.
2019 թվականի ապրիլ. անօդաչուներ արտադրող ADA Aerospace ռուսական ընկերությունը հայտարարում է, թե Հայաստանում արտադրություն կհիմնի, ՀՀ ԱԻՆ-ին անօդաչուներ կտրամադրի գյուղատնտեսությունում, անտառների ու ջրային ավազանների հսկողության, անտառային հրդեհների մասին ծանուցման, բույսերի պաշտպանության միջոցներով դաշտերի մշակման, առաջին օգնության ցուցաբերման, բեռների առաքման համար:
Նույն տարվա հոկտեմբեր. Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների եւ Իրանի նախագահի հետ սելֆի է անում, որտեղ Պուտինը վերջին շարքում է:
Մեր օրեր. Ռուսական ԱԹՍ-ների արտադրություն Հայաստանում չկա։
Հիմա եզրակացություն.
Բեռներ փոխադրող ԱԹՍ-ն կարելի է «բարձել» ոչ միայն, ասենք, տուժածի համար նախատեսված ջրով, այլ՝ ականով կամ պայթուցիկ այլ զենքով: 5 կգ բեռ տեղափոխող ԱԹՍ-ն կարելի է հզորացնել ու տեղափոխել 15, 25, 50 կգ բեռ՝ ռումբեր, հարվածային այլ զինատեսակ: Բայց «Պուտինին կըզըցնելու» իրենց անզուսպ ցանկությամբ, թավշյա իշխանությունը խափանել է Հայաստանի հզորացմանն ու անվտանգության ամրապնդմանն ուղղված բիզնես նախագիծը: Արդյունքում Հայաստանն ու Արցախը կզեցին թուրքի եւ ադրբեջանցու առաջ ու այդ դիրքում են մնալու, ցավոք, դեռ երկար ժամանակ:
Բիզնես նախագծի տապալումը պետական գաղտնիք չէ: Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչու ռուսական ներդրումը չեղավ, ներդրողն ինչու հրաժարվեց: Առայժմ բացատրություն չենք լսել:
ՀԳ. Սա հենց այն սելֆին է, որը, մեր կարծիքով, կարեւոր բիզնես նախագիծ է տապալել:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ