Զոհված և գերեվարված հայրենակիցների քանակը Ադրբեջանը մեզանից ավելի լավ է գիտի․ կարող ենք եզրահանգել, որ այն գաղտնի պահվում է սեփական ժողովրդից․ Արա Զոհրաբյան
Իշխանության այս գործելակերպին անպայման լինելու է իրավական գնահատական, թե ինչ, ժամանակը ցույց կտա: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իշխանության գործելաոճին, երբ տեղեկություն չտրամադրելու համար նշվում է, թե դա պետական գաղտնիք է։
Արա Զոհրաբյանը նշեց, որ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
«Այս սահմանումից, ինչպես նաև նույնիսկ պատերազմի ժամանակ իշխանության կողմից զոհվածների քանակը հրապարակելու վարքագծից պարզ է դառնում, որ այդ տեղեկությունները պետական գաղտնիք չեն կարող հանդիսանալ: Հակառակ դեպքում, պատերազմի ժամանակ այդպիսի տեղեկություններ հայտնելը պետք է համարվեր պետական գաղտնիքի հրապարակում, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված է քրեական պատիժ: Բացի այդ, մեր զոհված և գերեվարված հայրենակիցների քանակը Ադրբեջանը մեզանից ավելի լավ է տիրապետում, հետևաբար կարող ենք եզրահանգել, որ այդ գաղտնիք պահվում է սեփական ժողովրդից, որը որևէ արդարացում չունի»,–ասաց նա։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ