Քանի դեռ գերիներին չեն վերադարձրել, պետք է սահմանազատման գործընթացը կանգ առներ․ Վարդան Աթաբեկյան
Երբեք չեմ կարող փոշմանել իշխանափոխության համար, քանի որ այն գաղափարները, որ կրում էինք այդ ժամանակ եւ ձգտում էինք անել իշխանափոխություն եւ նոր ձեւով կառուցենք երկիրը եւ մեր գաղափարները կյանքի կոչենք։ Թե որ կետից իշխանությունը շեղվեց իր ճանապարհից, ընթացքը ցույց կտա: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
«Մենք ունեինք գաղափարներ, որ կոռուպցիան պետք է վերացվեր, որ նախկին բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեին, եւ երկու տարի շարունակ դա ուշացվեց, թե ինչու ուշացվեց, ժամանակը ցույց կտա: Ես միշտ համաձայն եմ, որ մեղավորները պետք է պատասխան տան ու ինչքան հնարավոր է շուտ»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ ինքը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկավ միայն պատերազմից հետո, ոչ թե այն ժամանակ, երբ զգաց, որ իր հույսերը չեն արդարացվում, Վարդան Աթաբեկյանն ասաց․
«Երբ, դու թիմի անդամ ես, ամեն կատարված իրողություն չէ, որ կարող է պատճառ դառնալ թիմից դուրս գալու համար, եթե նկատել եք թիմում պայքարելու արդյունքում ես բազմիցս քարկոծվել եմ։ Այսինքն՝ երբ իրադարձություններ են լինում, դու ամեն անգամ չէ, որ դրանից պետք է խուսափես, պետք է ներսում էլ տարվի պայքար, որպեսզի գաղափարներդ կյանքի կոչվեն, ու եթե որոշ մարդիկ շեղվել են ուղղուց, պետք է փորձես ետ բերել, բայց այն գործողությունները, որ կատարվել են, նույնիսկ, երբ պահանջվում էր մանդատս վայր դնել, նույնիսկ այդ պարագայում ես համարել եմ, որ պետք է պայքարեմ, բայց այն, ինչ կատարվեց նոյեմբերի 9-ին, վերջ դրեց պայքարիս»։
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, անկախ պատգամավորն ասած, որ խորը տեղյակ չէ բանակցություններից, բայց ըստ նրա՝ այն, ինչ արվում է՝ բավարար չէ։
«Այդ խնդիրը ի սկզբանե՝ պայմանագրում պիտի լիներ առաջին կետը ու եթե առաջինը չէ, համարում եմ, որ քանի դեռ գերիներին չեն վերադարձրել, պետք է սահմանազատման գործընթացը կանգ առներ, ենթադրենք Խնձորեսկում, որ 100 մետրր տեղաշարժ է եղել, դա չպիտի անեինք, մինչեւ իրենք պայմանագրի այն կետերն անեին։ Թե ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը պայմանագրի կետերը չի կատարում, բայց մենք մնացած գործողությունները հլու-հնազանդ կատարում ենք, դա անհասկանալի է ինձ համար։ Ես չեմ կարծում, որ Կառավարությունն այս պահին չի ուզում գերիների հարցը լուծել եւ այդ բեռի տակից դուրս գալ, որովհետեւ ամենաշատ քարկողծվող թեման դա է։ Ինձ թվում է Կառավարությունն ամենաշատն է ուզում, որ այդ հարցը լուծի, թե իր մնացած կատարած գործողությունները ինչքանով են խանգարում, որ էդ հարցը լուծվի, դրա մասին իրենք կիմանան»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում