Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան Պուտինն ու Ալիեւը, որ ստորագրի եւ գնա պատսպարվի. Էդգար Ղազարյան
Բացի ուժային կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անձնական ֆիզիկական պաշտպանությոան հանգամանքներից, գոյություն չունի երկրորդ գործոնը, որը կարող է նրան պահել իշխանության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով, ամենից լավ դա հենց Նիկոլ Փաշինյանն է հասկանում. «Նա այդ փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ քան Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ես հասկանում եմ՝ ինչի համար, որ ստորագրի եւ գնա պատսպարվի: Կարծում եմ՝ մյուս կողմերը ընդառաջ էին գնացել նրան: Նա հասկացել է, որ եթե դա անի ուղիղ եթերում, ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ իր համար:
Նա մի քանի օր չէր հայտնվում, չէր հայտնում իր գտնվելու վայրը, անգամ նշվում էր, որ հանրապետությունն է լքել: Ես չեմ կարծում, որ նորմալ, տրամաբանական որոշում ընդունած որեւէ պաշտոնյա կարող է փախչել ու պատսպարվել: Նա այդ ռեժիմում գտնվում է մինչ օրս: Ճիշտ է, հիմա բունկերում չէ բայց անվտանգության բացառիկ միջոցառումներով իրականացվում է նրա կեցավայրի, աշխատավայրի անվտանգությունը: Գաղտնի են պահվում նրա մարզային այցելությունները, աշխատավայրից դուրս ցանկացած հանդիպումները»,-ասաց Ղազարյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում