«Պանիկյորների» արածը հավասար է ահաբեկչության․ Նիկոլայ Գրիգորյանը՝ երկրաշարժի մասին կեղծ տեղեկությունների մասին
«Իրավունքը» գրում է․
«Սպիտակի երկրաշարժից 32 տարի անց, թե արդյոք բնակչությունն ավելի սթրեսակայո՞ւն է դարձել ցնցումների նկատմամբ, «Իրավունքը» հետաքրքրվեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանից:
- Իհարկե՝ ոչ: Սպիտակի երկրաշարժից հետո՝ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ, որ բնակչությանը կարողանամ իրազեկել բոլոր տեսակի վտանգների, ռիսկերի ու դրանց նվազեցման ուղիների մասին: Բայց վերջին շրջանում, կարծես թե, թուլացել են իրազեկման աշխատանքները: Առանձին դեպքերում խուճապն ավելի մեծ վնասներ է հասցնում, քան բուն աղետը: Անցած տարիների ընթացքում նույնիսկ հասել ենք նրան, որ մինչև անգամ քրեական պատասխանատվության են ենթարկվել, այսպես կոչված, «պանիկյորները», որոնց արածն ահաբեկչությանը հավասար է: Օրինակ՝ լինում են դեպքեր, երբ շրջում են շենքերով և ասում՝ 2-3 ժամից երկրաշարժ է լինելու, մինչդեռ աշխարհում ոչ ոք չի կարող դա ասել: Մարդկանց տներից դուրս են հանում՝ թալանելու նպատակով: Սա այն հարցն է, որը տարրական գրագիտության հարց է. հազար անգամ ասում ենք՝ սիրելի՛ ժողովուրդ, ոչ ոք չի կարող ասել, թե երբ կարող է լինել երկրաշարժ: Դրա համար, երբ լինում է կառավարման մարմինների հայտարարությունը, որ երկրաշարժ եղավ, արդեն բոլորը պետք է իմանան՝ անկախ նրանից թույլ էր, թե ոչ, վերցրեք ձեր պայուսակները՝ անհրաժեշտ իրերով, և սպասեք դրսում՝ մինչև համապատասխան հայտարարություն կլինի: Պետք է մնալ դրսում և պատսպարվել անվտանգ վայրերում, իսկ եթե տանն եք մնացել, ապա պետք է գտնվել պատուհաններից, խոշոր հայելիներից ու ապակիներից հեռու՝ հիմնապատերի տակ, գլխին պահելով տարբեր իրեր: Սրանք այն ընդհանուր գիտելիքներն են, որ անընդհատ փորձել ենք մարդկանց ներարկել և չեզոքացնել խուճապը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ