Շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ Նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա թաղի լիազոր ընտրվել
Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Արդեն մեկ ամիս կլինի, որ մտածում եմ հարցմամբ պարզել Գյումրի քաղաքում նիկոլի վարկանիշը: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինձ համար ինչ նշանակություն և կարևորություն ունի Գյումրին: Դրան էլ վրադիր՝ մեր կուսակցության Շիրակի մարզի տարածքային կառույցի գործունեության համակարգողն եմ:
Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ այսօր ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այդ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 200 մարդ, որոնց մի մասը Շիրակի մարզի մյուս համայնքներից էին, մի մասը ոսռիկանության ծառայողներ, իսկ մի փոքր մասն էլ Երևանից:
Փաստորեն այսօր շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ տղաներին»,- գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին