Փաշինյանը ստուգումների «զենքով» Արսեն Թորոսյանին պահել է իր կողքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է՝ Պետական վերահսկողական ծառայությունը Covid-19-ի գծով ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում՝ նախարարություն, բուժհաստատություններ։
Ստուգում են, թե համավարակի համար բյուջեից եւ դրսից ուղարկված ֆինանսական աջակցության միջոցները որքանով են արդյունավետ օգտագործվել։ Ստուգումները դեռ չեն ավարտվել, ՊՎԾ պետը երեկ մեզ ասաց, որ չի կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք, երկար գործընթաց է, ստուգումներին կհաջորդի հաշվետվությունը վարչապետին։ Այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Կան տեղեկություններ, որ վարչապետին ենթակա մարմնի կողմից նման ստուգումների պատճառը եղել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարականը, որի մասին նախապես տեղեկացված է եղել Փաշինյանը։ Թորոսյանը ցանկացել է ընդհանրապես հեռանալ իշխանությունից, սակայն Նիկոլ Փաշինյանը ստուգումների «զենքով» նրան պահել է իր կողքին։
Որքան ժամանակ կմնա, այդքան ժամանակ ստուգումների արդյունքները «չեն հրապարակվի»։ Տեղեկացանք նաեւ, որ Հաշվեքննիչ պալատն էլ է օրերս ստուգումներ սկսել առողջապահության համակարգում, սակայն դրանք պլանային են՝ նախապես ծրագրված, ուստի ՊՎԾ-ի հետ ուղղակի համընկել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ