232 հատ փողկապ, ավելի քան 120 մլն դրամի բենզին... վարչապետի աշխատակազմի գնումների պլանը
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը նախատեսում է ձեռք բերել 40 հատ համակարգչային աթոռ, որոնց համար կվճարի 1,400,000 դրամ ևս 60 հատ ղեկավարի բազկաթոռի համար կվճարի 4,700,000 դրամ։ 30 հատ համակարգչի համար էլ կվճարի 9,120,000 դրամ։
Պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու համար կհատկացվի 27,918,900 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի համար՝ 93,043,776 դրամ։
Մի քանի գնմամբ վարչապետի աշխատակազմը կգնի 446,000 դրամ ընդհանուր արժեքով 2588 հատ զուգարանի թուղթ։
3,779,400 դրամի կգնի 60 հատ ծաղկային կոմպոզիցիաներ, ևս 1,541,800 դրամի էլ ծաղիկներ կգնի։
Կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման ծառայությունների համար էլ կվճարվի 1,949,992 դրամ։
16,000 դրամի 4 հատ մուրճ և 75,000 դրամի 5 հատ կացին է նախատեսվում գնել։
Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվում է ծախսել 56,700,000 դրամ։
Վարչապետի աշխատակազմը 278,400 դրամի թվով 232 փողկապ կգնի։
19,768,000 դրամ կտրամադրվի վարչապետի աշխատակազմի մեկ աշխատակցի վերապատրաստման համար։ Եւս մեկ աշխատակցի վերապատրաստման համար էլ կհատկացվի 1,570,800 դրամ։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ