Ակնհայտ է այն անձանց շրջանակները, որոնք հետևողականորեն լծվել են ինձ վարկաբեկելուն. Դավիթ Գալստյանը նոր հայտարարություն է տարածել
««Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (հայտնի «Պատրոն Դավիթ» մականվամբ) հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՊՆ–ի հետ կատարած զենքի գործարքի շրջանակում իրեն առաջադրված մեղադրանքին։ Հայտարարության մեջ ասվում է․
«Ինձ ապօրինի կալանավորելուց հետո որոշ լրատվամիջոցներ տարածեցին կեղծ լուրեր, որ իբր ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ինչին հաջորդեց իմ հերքող հայտարարությունը, առ այն, որ «ես երբեւէ չեմ հանդիսացել որեւէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որեւէ պաշտոն, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում։
Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը եւ վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորել էի նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից»։
Սակայն, ի հակառակ նախկինում իմ կողմից հնչեցված հորդորների Ազատություն ռադիոկայանը 07․02․2021 թվականի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում երկու անգամ, միտումնավոր շեշտում է իմ՝ իբր պաշտպանության նախարարի խորհրդական լինելու հանգամանքը։ Իսկ հաղորդման հյուր հանդիսացող անձը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, քաջատեղյալ լինելով այս կեղծ տեղեկատվության մասին, որևէ կերպ չի հերքում այդ հանգամանքը։
Այս պահին չանդրադառնալով այդ հաղորդաշարի ընթացքում հնչեցված անհեթեթ մտքերին հայտնում եմ, որ արդեն ակնհայտ է այն անձանց և լրատվամիջոցների շրջանակները, որոնք հետևողականորեն լծվել են ինձ վարկաբեկելու և իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործիքներով կեղծ տեղեկությունների ստեղծմանը և տարածմանը՝ գիտակցաբար ուղղակի վնաս հասցնելով նաև մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը։
Կեղծ տեղեկությունների հերքման պահանջով դիմել եմ Ազատություն ռադիոկայանին, որը չիրականացնելու դեպքում իմ խախտված իրավունքները կվերականգնեմ դատական կարգով։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ