Պրեմիա ստացողների թիվը կավելանա․ ՊԵԿ-ում նոր հաստիքներ են բացվում
Պետական եկամուտների կոմիտեի աշխատողների թիվն առաջիկայում կավելանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին ստորագրել է «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշումը, որում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի առավելագույն թիվը, նախկին 2 769-ի փոխարեն, սահմանված է 3 217, այսինքն՝ 448 հաստիքով ավելի, գրում է hayeli.am-ը։
Որոշման փոփոխությամբ՝ ավելացվել է նաև ՊԵԿ ղեկավարի խորհրդականների թիվը։ Եթե նախորդ՝ 2018 թ․ հունիսին հաստատված ցանկով ՊԵԿ նախագահը կարող էր առավելագույնը 2 խորհրդական ունենալ, ապա 2021 թ․ փետրվարի 11-ի փոփոխությամբ՝ ՊԵԿ նախագահը կարող է երեք խորհրդական ունենալ։ Եվ սա այն դեպքում, երբ պետական եկամուտների հավաքագրումը նվազել է և բյուջետային ծախսերը դրված են էկոնոմ ռեժիմի վրա։ Հետպատերազմական պայմաննեերում, երբ երկրի տնտեսությունը լրջագույն վնասներ է կրել, երբ բյուջեի կատարումն ընդհանրապես հարցականի տակ է, երբ Ազգային ժողովում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե պետությունը վարկ է վերցնում՝ աշխատավարձ ու թոշակ վճարելու համար, պետական ապարատի ուռճացումն ուղղակի խայտառակություն է։
Ընդհանրապես պետական կառավարման համակարգում ֆինանսական բլոկի կառույցներն ամենաուռճացվածն են։ Ահավասիկ՝ նախարարությունների մեջ ամենամեծ թվով աշխատողներ ունի ֆինանանսների նախարարությունը, որի աշխատակազմի հաստիքների թիվը 528 է սահմանված։ Հիմա էլ 448-ով ավելացվում է ՊԵԿ աշխատողների թիվը։ Փաստացի՝ ճգնաժամային վիճակում գտնվող, անֆինանս Հայաստանում պետական ֆինանսների կառավարմամբ զբաղվում է ավելի քան 3700 մարդ։ Եթե սրան ավելացնենք նաև, որ յուրաքանչյուր նախարարություն, մարզպետարան, համայնքապետարան, ընդհանարպես պետական կառավարման համակարգի կառույց ունի ֆինանսաբյուջետային և հաշվապահական ստորաբաժանում, որոնց հաստիքների թիվը, ի դեպ, մյուս ստորաբաժանումների համեմատ ավելի մեծ է, ապա կստացվի, որ փող հաշվողներն ավելի շատ են, քան փող՝ արդյունք, ստեղծողները։
Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, ամպագոռգոռ ճառեր էր ասում պետական ապարատի բեռնաթափման և օպտիմալացման մասին։ Հենց այս նպատակով էլ կատարվեց նախարարությունների միավորում, որի արդյուքնում նախարարությունների թիվը 5-ով կրճատվեց՝ և այժմ մենք ունենք 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն։ Արդյունքում վերացան մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության, գյուղատնտեսության նախարարությունները․ դրանք միավորվեցին համապատասխանաբար կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարություններին, իսկ սփյուռքի նախարարության փոխարեն՝ վարչապետի աշխատակազմում բացվեց հանձնակատարի գրասենյակ։
Բայց պարզվում է, սա ընդամենը մարտավարական քայլ էր և նպատակը ոչ թե պետական ապարատի բեռնաթափումն էր, այլ որոշ նախարարությունների վերացումը և փոխարենը յուղոտ կառույցներում հաստիքների ուռճացումը։ Հատկանշական է, որ ՊԵԿ-ը ամենաբարձր պրեմիաներ ստացող կառույցն է։ Փաստորեն պրեմիա ստացողների թիվը կավելանա։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը այդ յողոտ կտրոները նախատեսել է յուրայինների համար։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ