Ոչ մի հասարակաց տանը չկա նման անբարոյականություն. Սրապիոնյանը՝ պարգևավճարների մասին
Եթե կան մարդիկ, ովքեր չգիտեն Նժդեհի մասին ոչինչ եւ նրան մեղադրում են ֆաշիզմի մեջ, թող կարդան նրա աշխատությունները, որտեղ նա հստակ տարանջատում է ֆաշիզմի գաղափարախոսությունն ազգային փրկության գաղափարախոսությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ մարդը, ով ունակ չէ տարբերելու ազգայնականությունը նացիզմից, բարձր պետական պաշտոններ, հատկապես փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի:
«Չգիտեմ՝ ինչով է նա մտածում, սակայն բացահայտ թշնամու ջրաղացին ջուր է լցնում: Կարծում եմ՝ այդ խոսքերը պատահական չեն հնչել, եւ հետագայում ակնկալում եմ, որ կարող են ավելի վտանգավոր հայտարարություններ հնչեցնել»,-նշեց նա:
Սրապիոնյանը վստահեցրեց, որ ներկայիս իշխանությունները գիտակցաբար սպանում են գիտությունը, երբ իրենց ավելի շատ պարգեւավճարներ են հատկացնում, քան գիտությանը:
«Նման անբարոյականություն չկա նույնիսկ հասարակաց տանը: Իտելեկտուալ ներուժը մե հարստությունն է, առանց դրա մեր ժողովուրդը դատապարտված է վերացման, եւ պատահական չեն հենց գիտության դեմ հարվածները»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ մենք գործ ունենք կամ ուժերի հետ, որոնք հետապնդում են Թուրքիայի շահերը, կան մարդկանց հետ, որոնք սնվում են գլոբալիզմի գաղափարներով եւ չեն ղեկավարվում Հայրենիքի գաղափարներով:
Իր հերթին, «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը, իր հերթին, նշեց, որ մտավորականությունը պետք է ջանքեր գործադրի ազգային ոգու վերականգնման համար:
«Պետք է հասկացնել նրանց, որ հայ զինվորը չի պարտվել: Մեր գործողություններում կան նաեւ քաղաքական տարրեր, սակայն կուսակցական նպատակներ չենք հետապնդում: Մենք կմիանանք այն ուժերին, որոնք փորձում են հասնել այս իշխանության հրաժարականին: Մենք նահանջելու տեղ չունենք»,-եզրափակեց Թադեւոսյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում