Հիշու՞մ եք մի ղեկավարի կամ առաջնորդի, ով այսքան անարգված խայտառակված լիներ, ում հասցեին այսքան անպատվություն, հայհոյանք ու ամոթանք հնչեր
Եթե ուշադիր նայում ու լսում եք հանրության հետ հարցազրուցները հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, ապա անշուշտ նկատել եք, որ ոչ ոք՝ թե՛ բանվոր և թե՛ բժիշկ անունով չի դիմում վարչապետի աթոռին սոսնձվածին։ Ին՞ չ է սա, եթե ոչ ատելություն ու զզվանք, արհամարհանք ու անարգանք։
Երբևէ մեր դարավոր պատմության մեջ նման երևույթ եղել է, հիշու՞մ եք…հիշու՞մ եք մի ղեկավարի կամ առաջնորդի, ով այսքան անարգված խայտառակված լիներ, ում հասցեին այսքան անպատվություն, հայհոյանք ու ամոթանք հնչեր, ում ընտանիքի անդամներին՝ նախնիներից մինչև ծոռներ անիծեին ու դժողքի բաժին դարձնեին։ «Էս երևույթը» բացառիկ է ամենինչում. այս ֆենոմենը հայ ազգի խայտառակությունն է, ով իր ամոթաբեր ցինիկ պահվածքով ու անգրագետ քայլերով, իր չարագործների բանդայի հետ միասին նախանձելի հետևողականությամբ բոլորիս տանում է կործանման:
Նրանք համառորեն աղավաղում են մեր պատմությունը և վարկաբեկում մեր անպարտելի հերոսներին ու հաղթական անցյալը։ Այդ շներես վարձկանները ջանք ու եռանդ չեն խնայում ոչ միայն զրկելու մեզ մեր պապերից ժառանգած ամեն ինչից՝ հողից, ջրից, լեզվից, մշակույթից, այլ նաև ջնջելու մեր հիշողությունից մեր ողբերգությունը՝ հայերի դեմ իրագործված վայրագությունները, ցեղասպանությունը։
Ինչքա՞ն ենք լռելու ու սպասելու, համբերելու ու հանդուրժելու...
Նախարարների և փոխնախարարների աթոռներին հայտնված սրիկաները պնդում են, որ «այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար» և որ « Նժդեհը իրականում ֆաշիստ է» և այլն։
Ցավոք, սա ցնորք ու զառանցանք չէ, այլ դաժան իրականություն ու եթե մենք շարունակենք լռել, շատ մոտ ապագայում երեսներին մեռոն չունեցող էս լպիրշները ավարտին կհասցնեն իրանց «առաքելությունը», թողնելով մեզ առանց երկրի, լեզվի, պատմության, մշակույթի, պետության, պետականության ու ամենակարևորը՝առանց պատվի։
Ուստի մի՛ լռեք և մի՛ հանդուրժեք այս տականքներին և փետրվարի 20-ին ժամը 15:00 «Ազատության» հրապարակում բարձրացրու քո բռունցքն ու ձայնը ընդդեմ ստահակ ու հակահայ տականքների իշխանության: Միասին մենք կփրկենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին