Կատաստրոֆիկ իրավիճակում ենք, ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի․ Արամո. (տեսանյութ)
Վստահ եմ, որ իշխանության կգա մեկը, որը բոլոր ոլորտներում ազգային արժեքներն ավելի բարձր կդասի, քան իր «ես»-ը։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։
«Նման իրավիճակներում հրաժարականների տեղատարափ է լինում, բայց այս իշխանությունները չեն գնում․ ասում են՝ կլինի ընտրություն, հետո ասում են՝ չի լինի։ Մի բանում եմ վստահ՝ ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Ես ուզում եմ՝ մեր հանրապետության գլխին լինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք սրտացավ կլինեն, ոչ թե մանիպուլյացիաներ կանեն։ Նման ոչնչությունները պետք է հեռանան, որովհետեւ շատ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում, եւ ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի։ Տարբեր բնագավառներում ամեն ինչ փլուզված է»,-ասել է նա։
Ըստ Արամոյի՝ եթե հրապարակում հավաքվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 300-400 000 մարդ, Փաշինյանը, միեւնույն է, չի հեռանալու։ Նա հարց է հնչեցրել՝ կարեւորը հրաժարականը պահանջողների քանա՞կն է, թե՞ որակը։
«Վերջին 30 տարում ժողովուրդը պայքարի մեջ է, բայց այն, ինչ եղավ վերջին 2,5-3 տարում, մտածված խաղ է եղել եւ շարունակվում է։ Աչքաթող իրավիճակ է, համայնքի ղեկավարները փաստում են, որ բնակիչներն են բանակցում ադրբեջանցիների հետ։ Եթե ԱԺ-ում նստած երեսփոխանները մի քիչ մարդ լինեն, հրաժարական կտան»,- նշել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե անհետ կորած զինծառայողները նշում են, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իրենց ասել է՝ պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերի վերադարձրել են, Արամոն արձագանքել է․ «Արսեն Թորոսյան, պատկերացրու՝ քո երեխան չկա, անհետ կորած է, ու քեզ այդպես պատասխանեն»,-ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյացիոն հայտարարության մեջ առաջին հերթին պետք է լիներ գերիների ու զոհերի դիերը վերադարձնելու մասին կետը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում