Որդուն ու թոռանը կարցրած տարեց կինը աշխարհի անեծքները տվեց ոստիկաններին. ինչ օրի է մի դավաճան վիժվածք հասցրել այս մարդկանց
Երեկ ոստիկանները շրջապատել էին անհետ կորածներից մեկի եղբոր մեքենան ու ցանկանում էին տուգանային հրապարակ տանել, ինչ ա թե՝ փողոց ա փակել։ Նա էլ ասում էր՝ զոհված ախպորս ավտոն ա, չեմ թողնի տանեք։ Մեքենայի մեջ էր նաև այդ մարդու մայրը, ով տղային ու թոռանն է կորցրել այս պատերազմում։ Թոռան դին մինչ օրս չեն կարողանում գտնել...
Այդ կինը մեքենայից իջավ ու աշխարհի անեծքները տվեց այդ ոստիկաններին, ասում էր՝ թաղեմ ձեզ, տանեմ, դնեմ բալիս կողքին, սիրտս հովանա։
Դուք հասկանո՞ւմ եք ինչ օրի ա մի վիժվածք հասցրել մարդկանց, ի՞նչ ձևի ա պառակտել, որ ոստիկանը, ամենավերջին անբարոյականի պես, կուրորեն հրաման ա կատարում ու եկել, տղա ու թոռ կորցրած կնոջն ուզում ա մեքենայից հանի, մեքենան տանի տուգանային հրապարակ, ինչ ա թե վիժվածքի գործի տեղի մոտ ակցիա են արել, հանգիստը խանգարել։
Դուք հասկանո՞ւմ եք ինչ օրի ա մի վիժվածք հասցրել մարդկանց, որ տարեց կինը ստիպված ա անցնի էս ամենի միջով, իր թոռան տարիքի ոստիկանին նման անեծքներ տա...
Ես այս հարթակում էլ եմ բազմիցս հանդիպում զոհվածների հարազատների անեծքներին նիկոլի ու իր ընտանիքի անդամների հասցեին։ Մեծից փոքր։
Ես, որ հարազատ չեմ կորցրել էս պատերազմում, վաղուց հասկանում եմ էդ ծնողների հոգեվիճակը ու չեմ էլ փորձում բարոյախրատական դասեր կարդալ։ Էս մարդկանց միայն հասկանալ է պետք։ Իրենք էլ կորցնելու ոչինչ չունեն։ Իրենք իրենց ամենաթանկն են կորցրել, ու դա էլ հերիք չի, նրանցից ոմանք մինչ օրս շարունակում են հալածվել, անուշադրության մատնվել էս իշխանությունների կողմից...


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար