Բոլորը մեղավոր են, բացի վարչապետից, ՊՆ-ից, ու գեներալների՞ց․ էդ ի՞նչ թազա բան ա. Մարուքյան
«Այս ամենում բոլորս մեղավոր չենք, նրանք, ովքեր իրենց պարտականություննրը սրբորեն կատարել են, էդ ինչո՞վ են մեղավոր»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ չպետք է մեղավորներին մի կողմ թողնել ու ամեն օր նոր մեղավորներ փնտրել։
«Ամեն օր պտտվում եք, ընդդիմությանը հարցնում՝ դուք չե՞ք համարում, որ մեղավոր եք։ Հա, ընդունում ենք։ Պետք է զերծ մնալ այն մանիպուլյացիաներից, թե բոլորը մեղավոր են, բացի վարչապետից, ՊՆ-ից, ու գեներալներից․ էդ ի՞նչ թազա բան ա։ Հիշեք՝ բոլորը մեղավոր չեն, կոնկրետ մեղավորներ կան, նրանց բացահայտելու ու պատժելու համար առաջարկում ենք ստեղծել փաստահավաք խումբ։ Նրանք, ովքեր դեմ են դրա ստեղծմանը, ուզում են, որ երկրում անդադար միկրոֆոններով մարդիկ պտտվեն ու հարցնեն՝ ո՞վ է մեղավոր, անդադար մեդիատեռոր լինի, սուտ տարածվի ու թացը չորին խառնվի..., այդպես էլ չիմանանք՝ ով էր մեղավոր, ով՝ չէր»,- ասաց նա։
Պատգամավորը ներկայացրեց նաև, թե ինչ խնդիրների է բախվում՝ մասնակցելով փակ, գաղտնի հանդիպումներին։
«Ես մասակցում եմ ԱԽ նիստի, դուրս եմ գալիս, դուք՝ լրագրողներդ, ինձ տալիս եք 100 հարց, որից 5-ին եմ ես կարողանում պատասխանել։ Դուրս է գալիս, որ ես այդ տեղեկատվությունը կրելով՝ այն չեմ կարողանում կիսել, ու այդտեղ խզում է առաջանում։ Դրա համար, օրինակ՝ հիմա Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ հրապարակված փաստաթուղթ կա, մենք հարցում ենք ուղարկել՝ տեսնելու՝ այն իրակա՞ն է, թե՞ ոչ։ Այս երեք օրերի ընթացքում կա՛մ հերքման, կա՛մ հաստատման տեքստ պետք է լիներ, բայց չի եղել։ Սա է պրոբլեմը, այս իշխանությունից ի՞նչ էիք սպասում»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ