Կա գաղտնի փաստաթուղթ. Թուրքիան պատրաստվում է գրավել Սյունիքը. ԱԺ պատգամավոր
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` ԱԺ-ում հնչեցրած պատասխանից կարող եմ ենթադրել, որ այո, կա երկկողմանի, այն է՝ Ալիև- Փաշինյան գաղտնի փաստաթուղթ, բացի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթից։ Այս մաիսն «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` արձանագրելով, որ Ավինյանը նման փաստաթղթի առկայությունը չի հերքել:
Պատգամավորը տեղեկացրել է, որ պատրաստվում է գրավոր հարցում ուղարկել ու արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը։ «Սյունիքը շարունակում է մնալ Թուրքիայի թիրախում, Կարսի զորվարժությունների ընթացքում նույնիսկ օգտագործվեցին հատուկ լեռնային պայմաններում կիրառելի զինատեսակներ, ինչի՞ է պատրաստվում Թուրքիան այդ դեպքում: Մենք որպես պետություն գիտակցո՞ւմ ենք սպառնալիքը, թե դարձյալ ջայլամի նման գլուխներս թաքցրել ենք ավազի մեջ ու սպասում ենք, դե մեր կողքով կանցնի և այդ վտանգը մեզ չի դիպչի», - նշել է պատգամավորը։
Ըստ պատգամավորի` Թուրքիան պատրաստվում է գրավել Սյունիքը, և այդ վտանգը որևէ մեկը չի կասեցրել: Ավելին` թուրքական բանակային ամենամեծ կորպուսն այսօր կանգնած է ՀՀ-ի սահմանների մոտ։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում