Արմեն Դարբինյանը գտել է պաշտպան՝ ի դեմս Ավինյանի․ նա ամեն ինչ կանի, որ Դարբինյանը մնա ռեկտորի պաշտոնում
«Իրավունք» թերթը գրում է. ««ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրապարակել եւ մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորություններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշինյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր:
Ընդ որում, իրեն պաշտոնանկ անելու մեջ տեսնում է իշխանության շահագրգռվածությունը, բայց չի հիշում, որ լինելով ամենառուսամետ համալսարանի ռեկտորը՝ այդպես էլ չհերքեց իր կապը «Սասնա ծռերի» հետ, որոնք ուղիղ թշնամի են համարում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:
Մինչդեռ մամուլում տեւական ժամանակ շրջանառվում էր նրանց քաղաքական համագործակցության մասին: Ինչեւէ, նշենք, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ Դարբինյանն այսօր գտել է կառավարությունում պաշտպան՝ ի դեմս Հայ-ռուսական համալսարանի նախկին ուսանող, այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի:
Նա, ըստ էության, ամեն ինչ կանի, որ Դարբինյանը մնա ռեկտորի պաշտոնում, ինչի համար էլ անգամ որոշակի լարվածություն կա նրա եւ Փաշինյանի միջեւ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ