ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր գրավոր պայմանավորվածությունը բացահայտեց իշխանության հերթական սուտը. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Մեզ համար արդեն նորություն չէ, որ այս իշխանությունը կարող է ստել․ նոյեմբերի 11-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բացի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գրավոր պայմանավորվածությունը բացահայտեց միայն այն, որ իշխանությունների կողմից հերթական սուտն էր, թե այլ գրավոր պայմանավորվածություն չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Եղել է ստորագրված գրավոր փաստաթուղթ, որը մեզ բոլորիս համար մնացել է անհայտ։ Չենք կարող անընդհատ խոսել իշխանության ստի մասին, ամենավատն այն է, որ այս պայմաններում մենք ստիպված ենք անընդհատ ադապտացվել այդ ստին»,-նշեց նա։
Հարցին, թե իշխանության կողմից այդ ստերն ինչ հետևանք են ունենում, պատգամավորն արձագանքեց։ «Մենք տեսանք, թե ինչպես ավարտվեց պատերազմը, թե ինչպես ունեցանք 4000-ից ավել զոհեր, կորցրինք կիլոմետրեր, թե ինչպես պետական համակարգը կազմալուծված վիճակում է, ինչպես մեր բանակը, դիվանագիտությունը հասան այս վիճակին։ Այս ամբողջն այդ ստի կծիկը փաթաթելու հետևանքն է, և մինչև այսօր այսպես պատահաբար իշխանության ներկայացուցիչը մի բան է հրապարակում, ու պարզվում է՝ խաբված ենք եղել»,-ասաց Սամսոնյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ այլ համայնքների դեպքում նման փաստի առաջ կանգնենք, որ կան էլի պայմանավորվածություններ, Սամսոնյանն արձագանքեց, թե այլևս որևէ բան չի բացառում։
«Մենք արդեն վատ պրակտիկա ունենք այդ առումով՝ իշխանության կողմից անընդհատ լսում ենք նրանց սուտը, հետո բացահայտվում է ճշմարտությունը։ Ես չգիտեմ՝ ինչ են բանակցում Մոսկվայում, ինչ են բանակցում Ադրբեջանի հետ, չգիտեմ՝ կա՞ արդյոք բանակցություն Թուրքիայի հետ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, որևէ բան չգիտեմ։ Եվ եթե մենք չգիտենք այս ամենը, նշանակում է՝ անընդհատ անակնկալների առջև ենք կանգնելու»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, թե լրագրողները միայն ԱԱԾ համաձայնությունն ունենալու դեպքում կարող են լուսաբանելու նպատակով այցելել Սյունիք, Սամսոնյանն արձագանքեց, թե իշխանությունները շարունակում են պահպանել ռազմական դրությունը, ինչը թույլ է տալիս ամեն պահի տեղեկատվության, հավաքների սահմանափակման որոշում կայացնել։
«Ես դիմելու եմ ԱԱԾ-ին, որ ինձ հիմնավորումներ տան, թե ինչով են պայմանավորում իրենց այդ որոշումը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում