ՀՀ իշխանությունն ակնհայտորեն գաղտնի գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթղթի լուսանկար, որը, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված հերթական փաստաթուղթն է։
Տիգրան Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնության միջև ստորագրված հուշագրի նույնիսկ տեքստը հրապարակվեց և շրջանառվեց համացանցում, սակայն ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ տեղյակ չէ այդ հուշագրից, իսկ վարչապետը առ այս պահը չի արձագանքել դրան։
Կապանի, Մեղրիի համայնքների ղեկավարերը ԶԼՄ-ներին հայտնել են, որ իրենք էլ են լսել նման հուշագրի մասին, ավելի վաղ այդ մասին նշել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Իսկ փոխվարչապետ Ավինյանը երեկ խոսեց այս պայմանավորվածության մասին՝ փորձելով խուսափել հուշագիր բառից։
Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն գաղտնի գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ, որի վերջին օրինակն այս գաղտնազերծված հուշագիրն էր, ինչը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փաստորեն գաղտնի են պահել հանրությունից։
Այս հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկ․ Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությամբ չպետք է հանձնվեին Ադրբեջանին, սակայն ավելի ուշ, Փաշինյանը «շտկել է իր սխալը»՝ տարածքները գաղտնի հանձնելու որոշում կայացրել։
Փաստաթղթով նաև կարգավորումներ են տրված Գորիս-Կապան ճանապարհատվածի հետ կապված հարցերին։
Տարօրինակ կերպով, այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները ոչ միայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել, այլ նույնիսկ ինքնակամ ազատման դիմումներ չեն գրել։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը հանդուրժել։
Կից ներկայացնում եմ համացանցում շրջանառվող հուշագրի տեքստը, որն ինչպես ասացի, իշխանությունների կողմից չի հերքվել։
Ինքնասիրության, թասիբի, մարդ լինելու խորը ճգնաժամ»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ