Թող ծնողները գտնեն իրենց երեխաներին, հետո ֆեյերվերկ էլ կանենք, սենսացիա էլ կանենք. վարչապետի օգնական
Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային, որը տեղի էր ունենում Կառավարության դիմաց, մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Գագիկ Իսախանյանը։
Լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ ակցիային մասնակցում է անհետ կորածների հարազատներին աջակցելու նպատակով։
«Հենց առաջին օրվանից ես եղել եմ ու միշտ էլ լինելու եմ ծնողների կողքին։ Ինձ համար կապ չունի պաշտոնը»,- ասաց Գագիկ Իսախանյանը։
Լրագրողի հարցին, թե ինքը եւս կիսո՞ւմ է այն տեսակետը, որ Կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, Նիկոլ Փաշինյանի օգնականն ասաց․
«Բոլոր տեղերում էլ թերություններ կան, ծնողների հետ միասին պետք է այդ թերությունները գտնենք ու վերահսկենք։ Դեռ շուտ է խոսել թերացումների մասին, որովհետեւ լրատվամիջոցները շատ են խանգարում թե՛ ծնողներին, թե՛ այլ հարցերին։ Եթե ես թերացումն ասեմ, հակառակորդը կիմանա այդ մասին․․․․ Լրատվամիջոցները շատ են խանգարում թե՛ որոնողական աշխատանքներին, թե՛ գերիների հետ բերելու աշխատանքներին»,– ասաց նա։
Հարցին՝ լրատվամիջո՞ցն է խանգարում, որ բանակցեն, Գագիկ Իսախանյանը արձագանքեց.
«Դուք շատ վարպետորեն հարցը տալիս ես։ Ես վարպետացած չեմ միկրոֆոնների առաջ խոսալու։ Ես ստոմատոլոգ եմ»։
Նրա խոսքով՝ լրատվամիջոցների պատճառով գերիներից մեկը, որը պետք է վերադառնար, վերջին պահին փոխանակվեց, որովհետեւ լրատվամիջոցները չգիտես ինչու բոլորն էդ երեխուն էին սպասում, բայց վերջին պահին էդ երեխուն փոխեցին ու ուրիշն եկավ։
Հարցին, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, վարչապետի օգնականը պատասխանեց. «Ես ժամանակ չունեմ՝ կոնկրետ որ լրատվամիջոցը նայեմ։ Ես դաժե ֆեյսբուք չունեմ»։
Հարցին, թե ինչպես է դարձել վարչապետի օգնական, նա հեգնեց.
«Տանը քնած էի, զանգեցին ու հարցրեցին՝ կուզե՞ս օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո»։
Անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ նա նշեց. «Շատ թերություններ եմ տեսել, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի դեռ այդ հարցը չի լուծվել: Ես մասնակցում եմ ակցիային, բայց ոչ բոլորի կարծիքն եմ կիսում: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, թե որպես անձ կարողանո՞ւմ է ինչ-որ բան անել, բայց չի անո՞ւմ»:
«Թող մեր ծնողները, ովքեր չեն գտել իրենց երեխաներին, գտնեն նրանց, հետո ֆեյերվերկ էլ կանենք, սենսացիա էլ կանենք»,– ասաց վարչապետի օգնականը՝ խնդրելով, որ լրատվամիջոցները լինեն օբյեկտիվ։
Նշենք, որ Գագիկ Իսախանյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հունվարի 21-ին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում