Ինչպես կլուծվի պայմանագրային զինծառայողների կորած գույքի հարցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում՝ ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ. այդ բնակարաններում թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որեւէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից:
Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ ՊՆ-ն աջակցություն տրամադրելու կարգը եւ պայմանները հաստատող որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ անկախ պատգամնավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրեն են դիմել մի շարք քաղաքացիներ եւ կազմակերպություններ, որոնց գույքը պատերազմի օրերին օգտագործվել է բանակի կողմից եւ հիմա վնասված վիճակում է կամ գոյություն չունի:
Ապա կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր է մշակել նրանց գույքը փոխհատուցելու կամ նորով փոխարինելու համար: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ նշեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է. «Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ