Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ Կապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսեր

Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելԽուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներ
Մամուլ

Դետեկտորը չէր դիմանա իշխանության ստերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդա­յին սահմանները բացվեցին, և մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչա­պետը «պատահական» մի խանութատի­րոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակհազարներով կվերադառնան՝ առևտուրդ կթեժանա: Այնուհետև կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաև օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում: Սուտն այնքան ակնհայտ էր, որ առա­ջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր: Բնականաբար՝ տեխնիկա­կան միջոցներով: Քանզի վաղուց այլևս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին:

Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց... պոլիգրաֆի՝ ստի դե­տեկտորի մասին:

Վերջինս, անշուշտ, չի կարող ապա­հովել հետազոտության արդյունքի հարյուրտոկոսանոց հավաստիություն, քանի որ ինչպես մարդը, այնպես էլ նրա ստեղծած սարքը սխալական է: Բացի այդ՝ գիտությունն ապացուցել է, որ ստի դետեկտորով անցնող մարդու հոգեֆիզիոլոգիական արձագանքները (սրտի զարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, աչքերի գույնի փո­փոխություն և այլն) միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա են տալիս պացիենտի խոսքի որակի մասին:

Բայց ստի դետեկտորը հատկապես սխալվում է, երբ այն փորձարկում են որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Սարքն անզոր լռում է, օրինակ, երբ հիվանդ մեկը հայտարարում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է կամ Նելսոն Մանդելան: Հիվանդն այնքան է տոգորված սեփական «հավատքով», որ ոչ մի սարք չի կարող նրան ազատել այդ ինքնընկալումից, իսկ բոլոր հոգեֆիզիոլոգիական պարամետրերը՝ գրանցված պո­լիգրաֆի կողմից, աներկբա հաստատում են «իրողությունը»՝ պացիենտը չի ստում:

Վստահ կարելի է պնդել, որ ստի դե­տեկտորը նույնքան անզոր կգտնվեր, եթե «հայրենի» կառավարությանը պահեինք դրա դիմաց կամ անցկացնեինք դրա միջով: Կառավարության անթիվ ստեր դետեկտորը կգրանցեր որպես ակնհայտ ճշմարտություններ՝ ասված անմեղսունա­կության խոր ինքնահմայանքի մեջ: Օրինակ՝ փոխվարչապետ Տ. Ավինյանը հայտարարում է, թե Շուռնուխում կա­ռավարության աջակցությամբ նոր բնա­կարաններ են կառուցվում, իսկ Գորիսի համայնքապետարանը հերքում է՝ բնա­կարանները կառուցվում են բարերարնե­րի օժանդակությամբ:

Բնականաբար, ստի դետեկտորն առա­վել ևս անզոր կգտնվեր, եթե նրա դիմաց պահեինք կառավարության ղեկավարին: Ավելին՝ այս դեպքում նույնիսկ վտանգ կա, որ պացիենտից եկող «ճշմարտության ու երջանիկ անկեղծության» հորդումին չդիմանալով՝ սարքն ուղղակի կարող է «կախվել» կամ պայթել:

Թե ինչ պատճառով՝ տես տեքստում Նելսոն Մանդելայի «օրինակը»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում