Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է պետության քայքայման՝ հրաժարվելով մեր երբեմնի հպարտության խորհրդանիշ գիտությունների ակադեմիայից
Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է Հայաստանի գիտական ներուժին և պետության կողմից գիտության նկատմամբ վերաբերմունքին։
Նախ՝ տպավորություն ստացա, թե ադրբեջանցի լրագրողն ավելի սրտացավորեն է խոսում մեր պետության գիտական մտքի մասին, քան հայ շատ պաշտոնյաներ, որոնք գիտությունը համարում են անիմաստ շռայլություն։
Հոդվածի հեղինակը հեգնում է, թե "Ադրբեջանի հայրենական պատերազմում տարած հաղթանակից" հետո (նկատի ունի 2020թ պատերազմը) իրենք հայերին ստիպել են մտածել գիտության կարևորության մասին։ Ես նախ ադրբեջանցիներին կհիշեցնեմ, որ "հայրենական պատերազմ" տերմինն օգտագործողը պետք է հայրենիք ունենա, ինչը հատուկ չէ նրանց, բացի դա, պատերազմում Ադրբեջանը չի հաղթել, այլ պարտվել է Հայաստանի իշխանությունը։
Ինչ վերաբերում է գիտությանը, ապա, ցավոք, ճիշտ է ադրբեջանցի լրագրողը' նշելով, որ Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է պետության քայքայման' հրաժարվելով մեր երբեմնի հպարտության խորհրդանիշ գիտությունների ակադեմիայից։ Տարեկան գիտությանը տրամադրվում է գրեթե այնքան փող, ինչքան արժի ադրբեջանական մեկ աթս-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին