Քաղաքապետը՝ Երեւանի փողոցներում ձյան մաքրման աշխատանքների մասին. Գերմանիայում եւ Իսպանիայում ավելի վատ էր
Ես եղել եմ որոշ երկրներում եւ տեսել եմ, թե ինչ իրավիճակ է ձյան մաքրման հետ կապված: Օրինակ՝ Գերմանիայում թե Մադրիդում ընդհանրապես տրանսպորտային կոլապս էր: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն դրա, Երեւանում երթեւեկության կոլապս չի եղել: «Ուստի պահանջներ ներկայացնելուց առաջ պետք է հաշվի առնել իրական եղանակային պայմանները»,- ասաց նա:
Քաղաքապետը դժգոհություն հայտնեց քաղաքապետարանի հաղորդակցությունից այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք պարտավոր են ձյունը մաքրել իրենց սեփականությունից 1,5 մ հեռավորությամբ, բայց հաճախ չեն անում: «Եթե քաղաքը հնարավորություն չունի ստանձնել պատասխանատվություն որոշ տեղերում ձյունը մաքրելու համար, ապա վատ չէր լինի, եթե բնակչությունն ինքը ձյունը մաքրեր: Դա անում են աշխարհի շատ զարգացած քաղաքներում»,- հավելեց Մարությանը:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ