Կի՞նն է ստիպել հրաժարական տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին մարզպետը չի դիմացել հանրային ճնշմանը, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հայկական կողմից 62 անձ էր Ադրբեջանը գերեվարել՝ բոլորը Շիրակի մարզից։ Գերիների ծնողները, հարազատներն ու բարեկամները մարզպետին օրուարեւ չեն տվել, անընդհատ այցելել են քաղաքապետարան, նրա տուն, եւ նա չի դիմացել ճնշումներին՝ դիմում է գրել։
Սակայն օրերս տեղեկացանք, որ Տիգրան Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառը եղել է սեփական կինը։ Նա շրջապատի կողմից ուղղակի տեռորի է ենթարկվել եւ ամուսնուն համոզել է պաշտոնից հրաժարվել, քանի որ ինքը չի ուզում «թուրքին հայրենիք հանձնած» իշխանության ներկայացուցչի հետ ապրել, ասել է՝ փողոց չեմ կարողանում դուրս գալ։ Ամուսինը տեղի է տվել։
Երեկ Պետրոսյանը մեր լրագրողին ասել է, որ իր հրաժարականի պատճառների մասին կխոսի շուտով՝ հրավիրվելիք ասուլիսի ընթացքում։ «Իսկ ընտանեկան զրույցների մասին որեւէ մեկը չի կարող իմանալ»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե ճի՞շտ է, որ կնոջ հորդորով է դիմում գրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ