ՊԵԿ-ում 2020 թվականին 6.8 միլիարդ դրամի պարգեւավճար են ստացել
AntiFake.am-ը գրում է. «2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի եւ պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգեւավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:
AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 6.820.207.205 ՀՀ դրամի պարգեւավճար է հատկացվել, որը համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարին։
ՊԵԿ-ում պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսին, պարգեւատրվել են 496.197.972 դրամի չափով, իսկ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերին` 474.067.050 դրամի չափով։ Ամենախոշոր պարգեւատրումը ՊԵԿ-ում ստացել են տարվա վերջին ամսին՝ դեկտեմբերին` 1.341.069.941 դրամի չափով։ Հետաքրքիր է, թե քանի ԱԹՍ կարելի էր ձեռք բերել միայն դեկտեմբերյան պարգեւատրումների գումարով կամ միայն ՊԵԿ-ում հատկացված մեկ տարվա պարգեւատրումների գումարով։
AntiFake.am-ի հարցման պատասխանը՝ ստորեւ.



















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ