«Մենք այլեւս երբեք չենք լինի նույնը. ցավերից ու մահերից հետո ողջ մնացածները նույնը չեն լինում». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Մենք այլեւս երբեք չենք լինի նույնը. ցավերից ու մահերից հետո ողջ մնացածները նույնը չեն լինում, նույնությամբ չեն ժպտում, նույն փայլով էլ չեն փայլում... Նույնը երբեք չենք լինի:
Բայց պարտավոր ենք դառնալ ավելի ՜..,,, ավելին անել, ավելին խորհել, ավելի՛ կրթվել, ավելի ու ավելի ամրանալ, ավելի մարդ մնալ, ավելի իրար օգնել, բայց օգնել արժանիներին ու անարժանների վրա կյանքեր չվատնել... ավելի ազնիվ լինել ինքներս մեզ հետ, ու վերջապես ավելի խիզախ լինել՝ նայելով ճշմարտությանը, որքան էլ այն ցավոտ ու սարսափելի լինի:
Մենք պիտի վերականգնենք նախ մեր Մարդկային դեմքը... կոնկրետ դիմագիծն ու ողնաշարի հստակ ուղղությունը, եւ վերջապես հասկանանք. ո՞վ ենք կամ էինք մենք, ո՞ւր ենք գնում եւ ո՞վ է մեզ համար նույնականացման համար հայը»,- գրել է նա։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ