Տղերքին զոհեցին, որ թուրքի հետ քիրվայություն անեն. Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Ստացվում է, որ լույս տղերքը հազարներով զոհվեցին,սրանք երկիրը տվեցին թուրքին ՝թուրքի հետ քիրավայանալու համար… Սա էր սրանց նպատակը…: Ստացվում է, էս նիկոլիկները պատերազմի հասցրին երկիրը, թուրքին մատուցեցին Արցախը, մեր երկրի և ժողովրդի անվտանգության հերն անիծեցին, մոտ 7 հազար լույս տղերքի զոհեցին, հազարավորների դարձրին հաշմանդամ, հարյուրավորների՝ գերի և անհայտ կորած, նրանց բոլորի ծնողներին, հարազատերին՝ ամեն օր հասցնում են մահվան և խելագարության, ամեն-ամեն ինչ դարձրին ոչինչ, իրենց ազգադավ թիվ մեկ նպատակի համար՝ թուրքերի հետ հարաբերություններ ունենալ, սիլի-բիլի, բազար-առևտուր անել, թուրքերի առաջ ռևերանսներ անել, գնալ-գալ, մի խոսքով՝ թրքանալ և թրքահպատակ դարձնել երկու կայացած հայկական պետականությունները…
Ու հիմա, երբ էս անասունները հասել են իրենց ուզածին, հիմա էլ աջ ու ձախ «ակադեմիական» հարցազրույցներ են տալիս, հաստատ՝ ինչ-որ այլ տեղերում գրված, որովհետև սրանց բոլորի ուղեղի պարունակությունը, այն է՝ դատարկությունը տեսել ենք արդեն վաղուց և գիտենք, որ բանավոր երկու հոդաբաշխ նախադասություն սրանց չեն կարող արտաբերել, ու շարունակում են միամիտներին համոզել, որ երկրում բան չի կատարվել, որ իրենք դեռ կան, որ պետք է գնալ առաջ, որ կյանքը շարունակվում է… Հա, իրենց համար՝ առայժմ, բայց միլիոնավոր հայերի համար կյանքը կանգ է առել…
Դրսում հայերը դարձել են ծաղրի առարկա, ներսում՝ համարյա նույնը… Եթե ծաղր չէ, ինչ է սրանց անասելի լկտիությունը… Ինչ ասեմ… Եթե էս ամեն ինչում կա մեղավոր, ապա դա ես եմ, բոլորս ենք, որ սրանք ոչ միայն իշխանությունը կարողացան զավթել, այլև,չարաբաստիկ պատերազմից հետո էլ դեռ շարունակում են իրենց մոնղոլ-թաթարական ավերածությունները… Այո, քանի դեռ սրանք կան և խոսում են, ամոթ բոլորիս…


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին