Բարոյական չէ, ուրիշի հաշվին PR անել է դա. Գորիսի փոխքաղաքապետը` Ավինյանի հայտարարության մասին
Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը եւ կապ չունի այդ ծրագրի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հերքելով Տիգրան Ավինյանի այն գրառումը, որ իր պայմանավորվածության համաձայն արդեն մեկնարկել է Շուռնուխում առանձնատների կառուցումը:
«Նոյեմբեր ամսվանից են դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,-ասաց փոխքաղաքապետը` նշելով, որ նախատեսում են հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը:
Հովսեփյանի խոսքով` բազմահարկ շենքում նպատակ ունեն վերաբնակեցնել Արցախում տները կորցրած քաղաքացիներին:
«Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերը վերաբնակեցնենք, ավելի շատ բնակիչներ ունենանք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխիքն է»,-ասաց նա:
Մենուա Հովսեփյանը նշեց, որ մարզի սահմանամերձ մասերում այս պահին հարաբերական անվտանգ է:
Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրեր առաջ այցելե էր Սյունիքի մարզ, հանդիպել Շուռնուխի բնակիչների հետ եւ ֆեյսբուքյան գրառում կատարել. «Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»:
Երեկ էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ արդեն մեկնարկել է շինարարությունը Շուռնուխում, ինչին Գորիսի համայնքապետարանից արձագանքել էին, որ բարերարների աջակցությամբ են կառուցվում առանձնատները:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ