ՊՆ-ն չգիտի ինչպես թաքցնի անհետ կորած եւ զոհված զինծառայողների իրական թվային տվյալները. նույն հարցմանը տվել են երկու իրարամերժ պատասխան
ՀՀ ՊՆ—ն խճճվել է իր իսկ հյուսած ստի սարդոստայնում։ Նույն հարցմանն ի պատասխան օրերի տարբերությամբ ուղարկում է երկու տարբեր գրություն, գրում է «Փաստինֆոն»։
ՊՆ-ի գլխավոր քարտուղարի ստորագրությամբ ստացված պաշտոնական գրությունների ընդհանրությունն այն է, որ փորձել են տարբեր պատճառաբանություններով մերժել անհետ կորած եւ զոհված զինծառայողների վերաբերյալ տվյալների տրամադրումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հարցումն ուղարկել էինք դեռևս հունվարի 7-ին խնդրելով հայտնել, թե արցախյան երրորդ պատերազմում քանի զինվոր է նահատակվել, նրանցից քանի՞սն են ժամկետային զինծառայող, քանի՞սը՝ պահեստազորային, քանի՞սը՝ կամավոր։ Նույն տվյալներն ակնկալում էինք ստանալ նաեւ անհետ կորածների վերաբերյալ, եւ թե քանի՞ հայտնաբերված աճյունի ինքնություն չի պարզվել։
Հունվարի 21-ի ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր տեղեկացրել էր, թե ամբողջական տվյալներին չեն տիրապետում, ուստի նպատակահարմար չեն գտնում ունեցած տվյալների հրապարակումը։
«Տեղեկացնում ենք, որ զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- նշված 21.01.2021թ. պատասխանի մեջ։
Ասել է թե՝ ՊՆ-ն առ այս պահը չգիտի, թե քանի ժամկետային զինծառայող է պատերազմի ժամանակ զորակոչվել բանակ եւ նրանցից քանիսն են ողջ մնացել։ Չգիտի, թե պահեստազորայինում գտնվող քանի անձ են զորակոչել բանակ, քանի հայորդի է կամավորագրվել, որոնք պատերազմի ավարտից հետո չեն վերադարձել իրենց օջախները։ Սրանք տվյալներ են, որոնք ՊՆ-ն պարզապես չի կարող չիմանալ, որքան էլ բարդակ տիրի Վաղարշակ Հարությունյանի գլխավորած կառույցում՝ պարզապես չեն կարող չիմանալ, թե որքան ժամկետային զինծառայող ունենք այս պահին բանակում եւ որքան զինվոր ենք ունեցել մինչեւ պատերազմը։ Պարզապես այդ տվյալները ՊՆ-ն թաքցնում է հասարակությունից։
Մեր այս հետեւությունը հաստատվեց նույն գրությանն ի պատասխան ՊՆ-ի ուղարկած երկրորդ գրությամբ։
Փետրվարի 5-ին, խմբագրությունում ստացվեց ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ երկրորդ գրությունը, որով արդեն առանց այլեւայլության պարզապես մերժվել է տեղեկատվության տրամադրումը։
«Հայտնում ենք, որ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է»,- գրված է ՊՆ-ի պատասխանում։
Նշենք, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նշված հոդվածի՝ սահմանափակվում է տեղեկատվությունը, եթե խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։
Մինչդեռ նշված հոդվածը չի տարածվում մեր բարձրացրած հարցադրումների վրա, քանզի չէինք խնդրել տեղեկություն տրամադրել որեւէ մեկի անձնական, ընտանեկան կյանքի վերաբերյալ, ավելին՝ չէր հայցվել որեւէ անհատական տվյալ, անուն-ազգանուն, այլ միայն վիճակագրություն։ Ընդ որում՝ 1,5 ամիս տեւած արցախյան երրորդ պատերազմի ժամանակ ամբողջ պետական քարոզչությունը հպարտանում էր, թե հայկական կողմը հրապարակում է տվյալներ իր կորուստների վերաբերյալ՝ ներկայացնելով նաեւ անունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Իսկ հիմա ՊՆ-ն մերթ պետական գաղտնիք է համարում, մերթ՝ անձնական ու մերթ էլ՝ ասում, թե չեն տիրապետում զոհերի, մարդկային կորուստների վերաբերյալ իրական տվյալներին, նպատակը մեկն է՝ թաքցնելով մեր զոհերի իրական թիվը։ Պատերազմն ավարտվեց ի վնաս Հայաստանի ու Արցախի, անցել է շուրջ երեք ամիս, սակայն առ այսօր չգիտենք, թե որքան հայորդի ենք կորցրել։
Պետական քարոզչամեքենան տարբեր մանիպուլյացիաներով պարզապես հրաժարվում է հաշվետու լինել հասարակությանը, զոհված մեր տղաների հարազատներին։ Եզրակացությունը մեկն է՝ իրականությունը շատ ավելի սարսափեցնող է, քան կարող ենք պատկերացնել։
«Փաստինֆո»-ն շարունակելու է հետեւողականություն ցուցաբերել ու տեղեկություն պահանջել պետական մարմիններից՝ մեր զոհերի, անհետ կորածների ու գերիների վերաբերյալ։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ