Ներկա պահին ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց
Կապանում վիճակը լարված է. ադրբեջանցիները դիրքավորվել Կապան տանող ճանապարհին իրենց իսկ տեղադրած ցուցանակի մոտ։
«Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը վերջերս ցուցանակ էր տեղադրել դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա: Երեկ տեղի ունեցած միջադեպի ընթացքում մերոնցից կրակեցին այդ ցուցանակի վրա: Երեկոյան իրենց ցուցանակը փոխել են ու նորը տեղադրել, իսկ արդեն այսօր դիրքավորվել ցուցանակի դիմաց» , – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ ռուսական կողմը փորձել է թույլ չտալ ադրբեջանցիներին դիրքավորվել, բայց նրանք, այդուհանդերձ, դիրքավորվել են։
Անդրադառնալով այսօր տարածված այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը փակել է դեպի Կապան քաղաք տանող ճանապարհը «ԲՏՌ»–ով՝ քաղաքապետը պարզաբանեց, որ դա իրականում ռուսական կողմի նախաձեռնությունն է: «Նրանք են փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանական կողմին թույլ չտան դիրքավորում կատարել տվյալ հատվածում: Արդյունքում ստացվեց, որ հիմա, ներկա պահին ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց, բայց ռուսները նոր վերակարգ են տեղադրել՝ հենց ազերիների դիմաց»,- ասել է Գևորգ Փարսյանը:
Հարցին՝ ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին ճանապարհահատվածի տվյալ տարածքում, արդյո՞ք բախումներ կամ լարում չկա, Կապանի քաղաքապետը հավաստիացրել է, որ բախումներ չկան:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները երեկ իրենց դիրքերը առաջ են բերել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ ու մոտենում են գյուղին։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ