Ինչպես ԵՊՀ-ում և այլ բուհերում ունենալ անձնական օգտագործման ռեկտորներ. իշխանությունն անհանգիստ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում քննարկվել է աղմկահարույց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց:
Այն հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: ԵՊՀ-ում եւ այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս հեղափոխական, ապաքաղաքական կրթության ջատագով իշխանություններին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է՝ իշխանության ներկայացուցիչները քննարկում էին՝ ինչպես վարվել նախագծում առկա սկանդալային մի կետի հետ, ըստ որի՝ նախագծի ընդունումից հետո նախարարն է նշանակելու հայաստանյան բոլոր բուհերի ռեկտորներին:
Երեկ հանձնաժողովում եկել են այն եզրահանգման, որ առավելագույն ձայներ հավաքած երեք հոգու անունը ուղարկում են նախարարին, եւ նրանցից մեկին նշանակում է նախարարը: Այսկերպ իշխանության ներկայացուցիչները որոշել են, իբրեւ թե, մեղմել իրավիճակը, բայց սա եւս նշանակում է, որ կրկին նախարարն է որոշում, թե իր համար ով է ցանկալի թեկնածուն, ու ըստ այդմ էլ նշանակումն իրականացնում է:
Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին այն՝ որպես անհետաձգելի եւ չզեկուցվող հարց, ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում եւ հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երեւանի պետական համալսարանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։ Այս շաբաթ մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգում պետք է հարցը ընդգրկվի։ Թե ԱԺ ամբիոն հասնելով՝ նախագիծն ինչ փոփոխությունների կենթարկվի՝ դժվար է այս պահին ասելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ