Ոչ թե պատերազմի, այլ՝ խելքի միջոցով. ճիշտ գործելու դեպքում նորից ունենալու ենք երբեմնի մեր ձեռքբերումները. Հասրաթյան
20-րդ դարավերջին ստեղծված, բայց այսօր արդեն խարխլված հայկական երկու պետականությունների երբեմնի դանդաղ, բայց կայուն հետեւողականությամբ առաջընթացը վերականգնելու համար պարտադիր պայման է ադեկվատ եւ ազգային գաղափարներով օժտված առաջնորդներ ունենալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նակին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պահանջված է նաեւ, որ հանրության մտածող շերտի գնահատմամբ, նշված առաջնորդներն ունենան պետականաշինության անառարկելի փորձ եւ, որ մեր իրավիճակում անչափ կարեւոր է, երկրի պաշտպանական համակարգը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ վերակառուցելու բանականություն եւ կամային բարձր որակներ: Դրան հասնելու համար, թիվ մեկ խնդիր է պետական ու ռազմական կառավարման համակարգում «նախկիների» եւ «ներկաննրի», «սեւերի» ու «սպիտակների» արհեստականորեն ներդրված բաժանարար «չափորոշիչների» բացառումը:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն ներքուստ համոզվել են այսօրվա իշխանությունների ազգակործան քաղաքականության մեջ, սակայն թերահավատ են, թե իբր չկան նրանց փոխարինողներ, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեությամբ սեփական ինքնությունը կործանման տանող մոլորություն:
Մենք ունենք այդ ներուժն, ինչպես ավագ, այնպես էլ Հայրենիքի հանդեպ իրենց նվիրվածությամբ աչքի ընկած երիտասարդ սերնդի շրջանում: Պարզապես հարկավոր է ազատվել տարիներ շարունակ օտարածին ու օտարամոլ հովերով տարված կեղծ «աշխարհաքաղաքացիների» եւ սեփական երկրի հաշվին խաղաղություն մուրացող քարոզիչների ստեղծած կապանքներից եւ նայել առաջ...
Հավատացեք, ճիշտ գործելու դեպքում մենք նորից ունենալու ենք երբեմնի այն ձեռքբերումները, ինչ ունեցել ենք... Եվ դա ոչ թե պատերազմի միջոցով, ինչպես ժողովրդին «վախեցնում» են ներկա իշխանությունների քարոզիչները, այլ խելքով եւ իրատեսորեն հաշվարկված արժանապատիվ քաղաքականությամբ»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին