Դեգրադացիա ամենուրեք
«Հրապարակը» գրում է․ «Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետևում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին և սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ այսօր տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում, մեզանում երբևէ չի եղել։
Հայհոյախոսության, միմյանց հնարավորինս ցավոտ խփելու, գոտկատեղից ներքև հարվածներ իրար հասցնելու մարմաջը կործանարար չափերի է հասել։ Այլևս ոչ մի սահման ու կարմիր գիծ պահպանված չէ, կոռեկտությունը և բարեկրթությունը հարգի չեն։ Ընդ որում, համարժեք իրավիճակ է և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ հանրային մյուս ճամբարներում։ Խայտառակ ցածրորակ բանավեճերին ու փոխադարձ վիրավորանքներին հավասարապես մասնակցում են տղամարդիկ և կանայք, տարեցները և երիտասարդները, կրթվածներն ու անկիրթները։
Ֆեյսբուքյան տարածքում առհասարակ անվերահսկելի վիճակ է՝ սեռական հայհոյանքները, սոսկալի ստերը, միմյանց վատաբանելու, վարկաբեկելու ձգտումը խլացրել են ցանկացած խելամիտ խոսք ու առաջարկ։ Ու կրքերը մարելու փոխարեն գնալով շիկանում են։ Երբ 2018-ին մենք SOS էինք հնչեցնում և իշխանություններին կոչ անում՝ խելքի գալ, կանգնեցնել հանրային դեգրադացիայի ու չարության հեղեղը, հստակ տեսնում էինք այս օրը։
Գիտեինք, որ այն կարող է կասեցնել, հանրային շփման կուլտուրան փոքր-ինչ ընդունելի մակարդակի վրա պահել միայն Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա նախընտրեց փողոցի ոճն ու քուչի կուլտուրան՝ ջնջելով ու հողին հավասարեցնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերվածը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ