Ո՞ւմ հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը շրջագայում ու նման ճոխ ծախսեր կատարում
«Իրավունքը» գրում է․ «Ո՞ւմ հաշվին են պարտված երկրի ղեկավարի ընտանիքի անդամները շրջագայություններ կազմակերպում տարբեր երկրներ, որտեղ, ինչպես մամուլն է գրում, հաստատվում են ամենաճոխ հյուրանոցներում, ժամանակ անցկացնում թանկարժեք ռեստորաններում, մի խոսքով, օգտվում ամեն ինչի ճոխից ու թանկից: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Նիկոլի կնոջ Աննա Հակոբյանի գրասենյակից, բայց պարզվեց վերջինս դեռ այդպես էլ մամուլի պատասխանատու չունի:
Մենք հարցը ուղարկել ենք կառարավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան:
Հատկանշականն այն է, որ եթե առաջին տիկինը մամուլի խոսնակ այլևս չի պահանջում, ստացվում է, որ վերջինս, ըստ էության, էլ ոչ ասելիք ունի, ո՜չ էլ մեկնաբանելիք: Իսկ գերհաճախակի շրջագայությունները նմանվում են ակնարկի, որ նաև անելիք չունի, ու հիմա դրսում հաստատվելու տեղ է փնտրում:
Նկատենք նաև, որ հազիվ թե վարչապետական և Աննայի աշխատավարձերը բավականացնեն նման ընտանեկան թանկարժեք շրջագայությունների և բազում այլ ոչ պակաս ճոխ ծախսերի համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ