Ռուս փորձագետը համեմատել է Նավալնու շուրջ գործընթացները եւ Փաշինյանի շարժումը 2018-ին
Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում՝ կապված Ալեքսեյ Նավալնու շուրջ աղմուկի հետ, եւ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անհամադրելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։
«Հայաստանում ելույթները հանգեցրին իրական իշխանափոխության: Այն ժամանակ ամբողջ երկիրը համախմբվեց Փաշինյանի շուրջ: Այստեղ խոսքը մարգինալների մասին է, որոնց ոչ ոք չի աջակցել: Տեղեկատվական աղմուկը ապահովել են լիբերալ ԶԼՄ-ները, որոնք այստեղ լուրջ ազդեցություն չունեն: Նրանք ակտիվորեն շրջանառում են Նավալնուն»,- հավելեց փորձագետը:
Նրա խոսքով, սա որոշ տեղական, մարտավարական խնդիրներ լուծելու սովորական փորձ է, խաղադրույք է կատարվում ներքին խնդիրների վրա: Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ռազմավարական հարթության վրա:
«Երկրում իշխանափոխության կամ իրավիճակի ապակայունացման մասին հարց չկա: Նավալնին հեռանկար չէ: Տեխնոլոգիաները, որ Արեւմուտքը կիրառել է Հայաստանում 2018-ին, Ռուսաստանում չգործեցին: Ռուսաստանը, պարզվեց, պատրաստ էր դրան»,- եզրափակեց նա:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ