Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Ամեն ամիս ինքդ քեզ շքանշանի ներկայացնելը բարոյականությունից զուրկ է. Սեյրան Օհանյանը՝ պարգեւավճարների մասին

Երբ 1992-94 թվականներին Արցախում պատերազմ էր, Շիրակի մարզի կամավորական ջոկատները թողնելով իրենց հարազատներին փլատակների տակ՝ հասնում էին ու արցախցու հետ առաջին գծում մարտնչում էին։ Երբ այստեղ երկրաշարժ էր, իսկ Արցախում պատերազմ, Արցախում թողնելով մարտական գործողությունները, աշխատանքային ջոկատները մեկնում էին Շիրակ՝ օգնելու մեր համերկրացիներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պետական-կառավարման համակարգը բավականին բարդ, դժվար եւ նաեւ փորձառու մարդկանց համար բավականին ուսանելի համակարգ է։ Այդտեղ կարող են հաջողությունների հասնել այն մարդիկ, որոնք փորձառու են, որոնք բոլոր աստիճանակարգերով անցել են, որոնք գիտեն՝ ում հետ ինչպես աշխատել, որոնք տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարման տեսությնաը։ Մարդկային ռեսուրսների կառավարումն ամենադժվարն է, որովհետեւ յուրաքանչյուրը մի անհատականություն է, յուրաքանչյուրի հետ առանձին մոտեցում է պետք ցուցաբերել, որ կարողանանք հասնել հաջողությունների»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2018 թվականին իշխանության եկածները հուսադրող էին, սակայն հետագա հետեւությունների արդյունքում հասկանալի է եղել, որ այդ մարդկանց թվացել է՝ աթոռների զբաղեցումն է կարեւորը. «Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականին, բոլորս կարծում էինք, որ եկել են ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները, հաշվի առնելով նաեւ այն թերությունները կկառուցեն մեր զարգացումը։ Իշխանության եկան մարդիկ, որոնք բավականին հուսադրող էին։ Հետագա հետեւությունների ընթացքում եկել եմ այն եզրակացությանը, որ այդ մարդանց թվացել է աթոռների զբաղեցումն է կարեւորը, մնացածը հենց այնպես հալած յուղի նման անցնելու է ու գնան առաջ։ Կառավարման համակարգով անցած մարդիկ գիտեն, որ հաջողությունների համար, այն էլ մեր պայմաններում, զօրուգիշեր աշխատել է պետք։ Որ իրենք աշխատանքը ցույց տան, փորձեցին համեմատություններ անել հնի ու նորի, այդ համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման ուղղությամբ։ Վտանգի պահին մենք միասնական ենք, բայց մեր պատմության ընթացքում հետեւյալ հետեւությունն ենք արել, որ խաղաղ պայմանները ոչ միշտ է որ օգտագործել ենք ապագա վտանգներին դիմագրավելու համար։ Բայց այս 30 տարվա պատմությունը մեր նախկին բոլոր ժամանակահատվածներից տարբերվում է նրանով, որ մենք կառուցել ենք պետություն եւ վատ թե լավ ինչ-որ ձեւ առաջ էինք ընթանում»։

Օհանյանը շեշտեց, որ այսօր եթե իշխանավորներն ինչ-որ մի հաջողությունների են հասնում, ապա նախկինում ձեռք բերված գոնե միջին հատվածներում այն քրտնաջան աշխատողների, այն հայրենիքի նվիրյալների աշխատանքի արդյունքն է.

«Նրանք Կառավարության կառուցվածքը փոխեցին եւ հատկապես այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, էներգետիկ համակարգը, ենթակառույցները, ենթարկեցնելով անփորձառու մարդկանց, այդ ոլորտում չունեցանք հաջողություններ»։

Անդրադառնալով կառավարման համակարգում հաճախ պարգեւավճարներ բաժանելուն՝ նախկին նախարարն ասաց, որ պատգեւավճարը նման է շքանշանի. «Ամեն ամիս ինքդ քեզ ներկայացնես շքանշանի, դա ոչ թե սխալ է, դա նաեւ բարոյականությունից է դուրս։ Ես գտնում եմ, որ այս 2,5 տարիների, նաեւ նախկինում, նաեւ այսօր պարգեւավճարներ ստանալու կարիք ունեն գոնե ամենակարեւոր ուղղությունները՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականներ, որոնք այս դժվարին վիճակում աշխատում են։ Կառավարման համակարգում, որտեղ ոչ մի հաջողություն չկա, ոչ մեկն իրավունք չունի պարգեւավճարներ ստանալ, առավել եւս իրենք իրենց գրեն այդ պարգեւավճարները։ Թվում էր՝ որոշակի ուշադրության կենտրոնում է բանակը, բայց բավականին ոչ հեռանկարային եւ ոչ լուրջ քայլեր ազդեցություն են ունեցել բանակի, հրամանատարական կազմի, բանակի կառուցվածքի եւ նրա զորահավաքային ռեսուսրների վրա եւ այդ ամենը բերել է նաեւ որոշակի կարգապահական անկման, էլ չեմ խոսում եկեղեցու ու մշակույթի ոլորտի նկատմամբ վերաբերմունքի մասին»։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այսօր էլ հետեւանքների վերացման ուղղությամբ են գնում. «Երբ լսում ես, փորձում են նորացնել, ավելացնել ոստիկանական համակարգը, նշանակում է՝ նորից գնում են հետեւանքների վերացման ուղղությամբ: Մենք պետք է կրթենք մեր հայ զավակին, մեր ՀՀ քաղաքացուն, բարձրացնենք նրա գիտակցության մակարդակը»։

Նա ընդգծեց, որ ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի, եւ պատերազմի ժամանակ էլ ամեն ինչ արվեց, որ լիարժեք կառավարում չլինի. «Տարիների ընթացքում Հայաստանում երբ խոսքը վերաբերում է բանակին, բացի բանակային հիմնական գործունեությունից, նաեւ շեշտադրում կար այլ ուղղություններով գործունեությանը, որոնք պաշտպանական քաղաքականության մաս են կազմում, օրինակ՝ Զինված ուժերի համալրումը։ Երկրորդ ուղղությունը հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունն է. մի մեծ համակարգ էր ձեւավորված՝ բանակի, դպրոցների, կրթության եւ մշակույթի, առողջապահության նախարարության, փոխադարձ կապը, ուշադրությունը Ռազմագիտության առարկային բավականին մեծ ազդեցություն էին թողնում այն մարդկանց ձեւավորմանը, որոնք պետք է բանակում ծառայեին։ Հաջորդ ուղղությունը տնտեսության զարգացման մաս կազմելն է ռազմական արդյունաբերության վարչության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։ Այս ամենը բերել է նրան, որ մենք Հայաստանում հասել էինք նրան, որ պետական մակարդակի զորավարժություններ էր անցկացվում պետությունը խաղաղ վիճակից պատերազմական վիճակի փոխադրելու»։

Նախարարը նշեց, որ այս իրավիճակը ոչ արդյունավետ կառավարման, ազգը ոչ լիարժեք չմոբիլիզացնելու, պատերազմական գործողությունների ժամանակ մխրճված հատվածներում խիստ միջոցներ չձեռնարկելու հետեւանք է. «Այդ նահանջի ամբողջ ճանապարհին՝ Արցախի հարավային հատվածից մինչեւ ՀՀ սահմաններ, այդ ամբողջ ժամանակահատվածում դ ուղղությամբ բոլոր ղեկավարները խրախուսվել են, ստացել են բարձր կոչումներ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ ենք մենք հարցնում այսօրվա պետության ղեկավարից, եթե ամբողջ պատերազմի ընթացքում համապատասխան միջոցներ ձեռնարկվեր՝ պատերազմը կանգնեցնելու կամ շարունակելու դեպքում՝ համապատասխան վերախմբավորումներ իրականացնելու, այդ ճեղքման հատվածը փակելու, ՊԲ-ին նյութատեխնիկական ապահովման խնդիրները լուծելու, սխալների դեպքում տույժերի ենթարկելու, պատժելու փոխարեն խրախուսում է իրականացրել։ Կամ դու իրավիճակին չես տիրապետել ամբողջությամբ, խրախուսել ես այդ ամենը, կամ դու դա կատարել ես հատուկ»։

«Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին, նման ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության մեջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել», - ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձեւավորումն է։