Քո մոտ չի՞ ստացվում՝ թող էդ 3 միլիոն վարչապետից մեկ ուրիշը գա
Երեկ հայտնի դարձավ, որ անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի առողջական վիճակը` ոստիկանների կողմից քաշքշուկից հետո, վատացել է, եւ նա սրտի կաթված է ստացել։ Սակայն վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ նա հարցին, թե ինչպես է իրեն զգում, ասաց․ «Հիանալի եւ աննման։ Ախպեր, ես ո՞նց կարամ դուշման ուրախացնեմ, հլը ազգը փրկելու գործ ունենք, հայրենիքը վերադարձնելու գործ ունենք։ Բժիշկներն ասում էին՝ մնա, ասացի՝ թողեք ես գնամ, իմ տանը պառկեմ։ Դեղեր են նշանակել», գրում է hraparak.am-ը։
- Ոստիկանների կողմից Ձեզ քաշքշելու հետեւա՞նքն էր, թե՞ կապ չուներ դրա հետ։
- Ես շա՞տ գիտեմ, ցավդ տանեմ։ Ինձ թվում ա՝ էդ դատախազների կռիսական պահելն էր, որ դատարանում ինձ ջղայնացրին, դատավորն էլ հանեց դուրս։ Գնդապետի, փոխգնդապետի ուսադիրներով երեխեքը եկել, ինձ բան էին ուզում բացատրել, մթոմ կառավարության շենքն էի գրավում։ Ասում եմ՝ արա, ես տուրուդմփոցի մասնագետ եմ, էնտեղ ավտոմատշիկներ են կանգնած, ես ո՞նց կարամ գրավեմ, ոստիկաններն ինձ բրթեցին-քցեցին էն կողմի վրա, կռիվ սարքեցին հետներս։ Մի խոսքով՝ էսպիսի հիմար վիճակ։ Դատարանում էլ 3 հատ երեխեք էին եկել՝ դատախազներ, 30 տարեկան․․․ վիզ դրած, իբր թե ես շենք-շինություն եմ գրավել կամ նախաձեռնել եմ, որ գրավեմ։ Ասի՝ արա, գժվե՞լ եք դուք, էդ դուք ինձ բրթեցիք-քցեցիք․․․
- Բա վերջն ի՞նչ է լինելու, ըստ Ձեզ։
- Է՜հ, ախպեր ջան, վերջից գալացող էլ կա, ասում ա՝ վերջում էլ մի բան չկա։ Վերջը ի՞նչ պիտի լինի, պիտի Նիկոլին բացատրեն, հասկացնեն, որ, ախպեր ջան, կնկանդ վերցրա, քեզ տալիս ենք էս-էս ամեն ինչը՝ գնացեք, ձեր համար ապրեք, թողեք՝ ով հասկանում ա էս գործից, ինքը գա էս գործով զբաղվի։ Պրծավ-գնաց։ Ինքը բա՞ն ա հասկանում, սաղին էնտեղ գերի ա թողել։
- Դուք հումանիտար միջանցքի կողմնակիցն եք։
- Պատիժը ժամանակը ցույց կտա, եթե կապացուցվի, որ ինքն իսկականից դավաճան ա եղել, բա դավաճաններին պատիժ ա հասնում, բա ի՞նչ, բայց էս պահի դրությամբ ինքը պերեգավորշիկ չի, ինքը թողի գնա, բանակցողները գան, որ գնան, նստեն, խոսան, գոնե էն ջահել երեխեքին հետ բերեն։ Ինքն ասում էր՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի», հիմա զապչաստի մատերիալ ա սարքել էն երեխեքին։
- Ընդդիմադիրները բանակցողների մի քանի թեկնածու ունեն՝ Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան․ ի՞նչ կարծիքի եք։
- Երկուսն էլ հին մարդիկ են, էդ մի քանի հոգին, իրենք հլը կարան նստեն, Պուտինի հետ խոսան, սա ո՞վ ա, որ նստի Պուտինի հետ․․․ չե՞ս տեսել՝ որ խոսում էր, Պուտինն ինչ արհամարհական հայացքով նայում էր, թե՝ արա, պրծի, էս ինչե՞ր ես խոսում, ի՞նչ ես դուրս տալիս, արա, մի կարգին բան ասա, լսենք։ Էդ մարդիկ կարան գնան, հետը նստեն․․․ հետո՝ ընկերը ընկերոջ հետ ավելի ազատ կխոսա։
- Փաշինյանն ասում է, որ շուտով կոմունիկացիաները կբացվեն, ամեն բան լավ կլինի։
- Է՜, լավ, էլի, ախպոր պես․․․ տրանսպորտը կբացվի․․․ թող բացվի։ Եթե դու մի ճանապարհով քշես ու իմանաս, որ էդ ճանապարհը սաղ դարուփոս ա, կքշե՞ս էդ ճանապարհով․․․, բա որ թուրքն էնտեղ կանգնած եղավ, դու ո՞նց կքշես։ Էդ էլի պիտի ռուսին խնդրես, որ քեզ ուղեկցի էսյան, էնյան, նա էլ պիտի ասի՝ առը քեզ։ Հետո՞։
- Շարունակելո՞ւ եք ընդդեմ Փաշինյանի բողոքի ակցիաներին մասնակցել։
- Ինչ բողոքի ակցիա լինի, ես մասնակից եմ լինելու, ով ուզում ա լինի, մենակ թե Նիկոլին կարողանան բացատրեն, որ, Նիկոլ ջան, լավ, հասկացանք, արդեն ամեն ինչի տեր ես, 5 միլիարդդ վերցրու, գնա գուլյատ արա, թող տեսնենք՝ ով ա գալիս, ով ա կարողանում գնա-նստի, Պուտինի հետ խոսա, որ Էրդողանի վախը չափի։ Պուտինը մենակ կարա Էրդողանի վախը չափի, ուրիշ ոչ ոք չի կարա, իսկ Պուտինին էլ կարա համոզի մենակ իր ընկերը։ Հիմա որ դու մի տեղ գնում ես կռիվ անելու, կարո՞ղ ա չուժոյ մարդու ես հետդ տանում, ընկերներիդ ես, չէ՞, հետդ հավաքում, որ տենաք, թե ոնց տակից դուրս գաք։ Այ քեզ բան, չուժոյը գնացել ա, մթոմ Պուտինի հետ հարաբերությունները լավ ա, բա էդ դուք չէի՞ք Ռուսաստանի դեսպանատան դեմը փակում, ասում էիք՝ 102-րդ ռազմաբազան հանեք։ Ես ինչ խոսում եմ, լոգիկայի վրա եմ հենվում, ոչ թե ըսենց- ընենց։ Հետո ասում էր՝ 3 միլիոն հատ վարչապետ կա, այ վարչապետ, քո մոտ չի ստացվում, թող էդ 3 միլիոնից մեկ ուրիշը գա, նրա մոտ չստացվի, մյուսը կգա, մինչեւ տեսնենք, թե էս ազգի վիճակը ոնց ենք դզում։ Ախպեր, ես երեխեք եմ դաստիարակում, որ գնան մրցումներ կպնեն, ես էլ հետները պիտի ճամփա գնամ։ Դե, էդ թուրքերը, ադրբեջանցիները, դրանք սաղն էլ ինձ ճանաչում են․․․ ի՜, իրենք որ գան իմ մոտ արհամարհական իրենց պահեն, ես ո՞նց՝ պիտի գլուխս կախեմ ու անցնե՞մ․․․ մի բան պիտի անեմ ու հա՛մ ինձ կրակը գցեմ, հա՛մ երկիրը, հա՛մ էլ իմ ընտանիքին։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ