«Պետական ամառանոցները, առանձնատները՝ պետության պաշտպաններին». Գեղամ Նազարյան (տեսանյութ)
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը, որը հիմնել է «Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնությունը», առաջարկում է կառավարական առանձնատները, ամառանոցները դարձնել բժշկական կենտրոն՝ վիրավոր զինծառայողների խնամքի համար: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Գեղամ Նազարյանը:
«Այսօրվա հիմնական ասելիքն այն է, որ մեկ շաբաթվա ընթացքում ստացված զանգերի հանդիպումների արդյունքում առաջացավ այսպիսի մի նախագիծ՝ «պետական առանձնատները՝ պետության պաշտպաններին»: Հուսով եմ՝ այն լայն տարածում կգտնի: Միտքն այն է, որ այսօր Երևանի տարածքում կա մի գեղեցիկ, բավական մեծ անկյուն՝ ինն առանձնատնով՝ կից սպասարկվող կառույցներով, որտեղ այսօր ժողովրդից պատսպարվել կամ թաքնվել են 2 ընտանիք, որոնք էլ անցանկալի անձիք են մեր պետության համար: Անկախ նրանից՝ երբ տեղի կունենա իշխանափոխությունը, մենք մինչ այդ պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերը և դուրս գան այդ առանձնատներից, որոնց վրա մեր հարկատուներից ծախսվում է միլիարդից ավելի գումար»,- հայտարարեց նա:
Նազարյանն ընդգծեց՝ մեր պետությունն այս փորձության միջով անցելով՝ ինչու պետք է այդ ահռելի ռեսուրսները, այդ հրաշք տարածքը տրամադրեն այդ երկու ընտանիքին, որոնց գործողության՝ թե՛ մտածված, թե՛ տգիության հետևանքով ունեցանք տարածքային հսկայական, մարդկային ահռելի կորուստներ, ինչու պետք է մնան այնտեղ:
«Ես զոհված զինծառայողնրի ընտանիքների, զինծառայողների անունից կոչ եմ անում բոլորին՝ այդ թվում՝ երկու այդ ընտանիքներին, արագ հավաքեք ձեր իրերն ու հեռացեք, այն պետք է դառնա խոշոր, միջազգային բարձր մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան հազարավոր մեր վիրավոր տղաներ: Վստահեցնում եմ՝ երբ այդ ծրագիրն իրականանա, այդ տարածքը հանձնվի զինվորին, կգնտվեն բարերարներ, որոնք կօգնեն բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն այնտեղ հիմնելու, այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած մեր զինվորները, որոնք այսօր հոգեբանկան ծանրագույն վիճակում են գտնվում»,- շեշտեց Նազարյանը:
Նրա խոսքով՝ այս առաջարկն անելուց առաջ այն քննարկել է զոհված զինվորների ծնողների, այդ թվում՝ Կարին Տոնոյանի և Դավիթ Ամալյանի հետ: Նա ասաց, որ, նրանք միանշանակ աջակցում են. «Աջակցում են բոլորը, անուններ չտամ, բոլորը կարծում են, որ այս առաջարկը ոչ թե պետք է քննարկվի, այլ իրականություն դառնա անհապաղ: «Պետական ամառանոցները, առանձնտները՝ պետության պաշտպաններին» սա պետք է դառնա այսօրվա քննարկման առարկան, մենք պետք է այս քայլն անենք, սա անհրաժեշտ քայլերից մեկն է, որ մեր ողնաշարն ուղղենք»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում