Որևէ մեկը չեկավ ասի՝ պարտվել ենք, պետք է հեռանանք, սխալ է կատարվել, բա որտե՞ղ է ձեր տղամարդկությունը. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Որևէ մեկը չեկավ ասի՝ պարտվել ենք, պետք է հեռանանք, սխալ է կատարվել, մենք հայրենիք ենք կորցրել, բա որտե՞ղ է ձեր տղամարդկությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով իշխանությանը:
«Այսինքն՝ դուք մտածում եք, որ պետք է մարսե՞ք այս ամենը և փորձում եք կենդանության նշույլներ ցույց տա՞լ: Մի փորձեք կենդանության նշույլներ ցույց տալ, որովհետև այնպիսի դավաճանական սխալներ եք կատարել, որ դրա տակից չեք փորձելու դուրս գալ»,-ասաց նա։
Միքայել Մինասյանը նկատեց, որ իշխանությունը երկիրը տանում է կոլապսի և կարճ ժամանակ հետո չեն կարողանալու թոշակ, աշխատավարձ տալ: Նա վստահեցրեց, որ փոփոխություններ անպայման լինելու են: «Դուք տանում եք երկիրը գահավիժելու և թուրքական կապիտալը այստեղ բերելու ճանապարհով, մենք թուրքական կապիտալի դոմինանտությամբ երկիր չունենք ձեզ տալու»,-հավելեց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում