Երեւանի «Արարատը» երկրորդ հաղթանակը տարավ Դուբայում
Երեւանի «Արարատը» Դուբայում ընկերական հանդիպում անցկացրեց Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լիվայի» հետ։ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։
21–րդ րոպեին եզրից Դավիթ Խուրցիձեի կատարած փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի պաշտպանը։ 28–րդ րոպեին Էդգար Մալաքյանն աջ եզրում շրջանցեց մրցակցին ու հիանալի փոխանցում կատարեց, որից հետո Դիմիտրիյե Պոբուլիչը դարձավ գոլի հեղինակ։
62–րդ րոպեին «Լիվան» վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք և կրճատեց հաշվի տարբերությունը։
Փոխարինման դուրս եկած Սերոժ Թիթիզյանի փոխանցումից հետո 65–րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուրոշ Նենադովիչը, որը 5 րոպե անց ձեւակերպեց դուբլ, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 30–ին «Արարատը» Դուբայում 7։1 հաշվով հաղթել էր տեղի «Աթլետիկո Արաբիային»։ «Արարատի» մարզումային հավաքն ԱՄԷ–ում կավարտվի փետրվարի 12–ին։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները