Դատարկ հույսեր մի փայփայեք. Սարհատ Պետրոսյանը՝ իշխանափոխության եւ դրանից հետո ձեւավորվելիք իշխանության մասին
Հարգելի լրագրողներ, դեռ իշխանության մաս կազմող կամ համագործակցող կամիկաձե գործընկերներ, ՖԲ-ային ընկերներ ու պարզապես ծանոթներ,
Հայցում եմ շատերիդ ներողամտությունը Կոնդի, Ֆիրդուսի, քաղաքաշինության կոմիտեի վերջին նշանակման եւ առհասարակ մեր բնագավառի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու, եւ առհասարակ ցանկացած նման, առաջարկները մերժելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո կա միայն մեկ հանրային օրակարգ. երկիրը ձախողելու մեղավոր(ներ)ին հեռացնել իշխանությունից ու ենթարկել պատասխանատվության՝ անկախ այն փաստից թե ո՞վ է գալու դրանից հետո կամ ի՞նչ օրինական միջոցներով է այդ իրականացվելու։
Ես չեմ կարող մաս կազմել որեւէ այլ հանրային գործընթացի որը միտված չի սրան։ Կներեք…
Այն, որ իշխանափոխություն լինելու է, դա փաստ է։ Անկախ ե՞րբ եւ ինչպե՞ս է դա տեղի ունենալու, մենք ունենալու ենք գրեթե նույն պատկերը։ Իշխանության մաս են կազմելու քաղաքական գործընթացների մասնակիցներն ու այն մարդիկ, որոնք քաղաքական միավորներին են հարում։
Այնպես, որ տարատեսակ նախկին ակտիվիստների ու փորձագետների, որոնց հետ որոշակի ճանապարհ եմ անցել, հավատացնում եմ նախորդ նոյեմբերին, այս մայիսին կամ աշնանը իշխանափոխության գործընթացների միակ տարբերությունը պոտենցիալ ընտրության մասնակիցների քանակական եւ որակական փոփոխությունն է լինելու՝ ուրիշ ոչինչ։ Դատարկ հույսեր մի փայփայեք…
Ամեն դեպքում գործնական առումով, ինչպես եւ նախկինում, պատրաստ եմ արժանի անձանց հետ ոչ ֆորմալ շփումներում կիսվել մասնագիտական մոտեցումներով, ինչն արել եւ անելու եմ»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ