«Վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները». Արագածոտնի նախկին մարզպետը դատարանում է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 27-ին, քննվում է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Մինչեւ դատարան մտնելը Սարգիս Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործընթացն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։
«Երեւի ինձ մեղադրում են, որ վերջին 3 տարում երկրի հեղինակությունն իջեցրել են պլենտուսից ցածր, երեւի ինձ մեղադրում են, որ 5 հազար երեխու մատաղ արեցին, երեւի ինձ մեղադրում են, որ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք հանձնեցին թուրքերին, երեւի ինձ մեղադրում են վերջին մեկ տարում 22 հազար փոքր եւ միջին բիզնես փակվելու համար, երեւի ինձ մեղադրում են, որ ամբողջ Երեւանը տրվում է վարձով կամ վաճառվում է։ Չգիտեմ՝ մեղադրում են, թե վախենում են. վախենո՞ւմ են Սահակյան եղբայրներից այդ դուխով վախկոտները»,- նշեց նա։
Անդրադառնալով քրեական գործ հարուցելուն՝ Սահակյանն ասաց. «Ամբողջ Թալինի շրջանը գիտի, որ 1995 թվականին, երբ գոյություն չուներ մարզպետարան, իմ եղբոր՝ Խորեն Սահակյանի միջոցների շնորհիվ կառուցել ենք ռեստորան։ Մենք չգիտեինք, որ 15 տարի հետո պետք է գերակա շահ ճանաչեն, 1996-97 թվականին կառուցել ենք հյուրանոց, 1998-99 թվականին նույն գծի վրա կառուցել ենք բենզալցակայան ու գնացել եմ Մոսկվա։ 2005 թվականին վերադարձել եմ ու օրինական ճանապարհներով, աճուրդի միջոցով Թալինում ձեռք եմ բերել արոտ՝ 7400 մետր։ 2007 թվականին կառուցել եմ ավտոտեխսպասարկում, 2010-ին դիմել եմ Կադաստրի պետական կոմիտե, գրանցել եմ իմ կառույցը, 3 տարի հետո ինձ մոտեցել են, որ Հյուսիս-հարավ մայրուղին կարող էր գնալ այս ճանապարհով ձեր կառույցները կարող է ճանաչվել գերակա շահ։ Ինձ համար հարմար չէր այդ տարբերակը, ես չեմ ընդունել այդ տարբերակը։ Եկել են պետության կողմից գնահատողներ, իմ տարածքը գնահատել են, 2013-ին ինձ վճարել են իմ տարածքի դիմաց, ճանաչել են գերական շահ։ Ես այն հանձնել եմ պետությանը»։
Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա հանրապետական նախկին պատգամավոր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը եւ Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում են չարաշահումների, հափշտակության մեջ։
Նշենք, որ հարցաքննվել է Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ