Փաշինյանը վախենում է նոր վարչապետի ընտրությունից իր հրաժարականի դեպքում
Այսօր Հայաստանում Ազգային ժողովը լուծարելու միայն մի տարբերակ կա: Վարչապետը պետք է հրաժարական տա: Դրանից հետո խորհրդարանը երկու անգամ փորձում է նոր վարչապետ ընտրել, այն նրան դա չի հաջողվում, եւ Ազգային ժողովը լուծարվում է օրենքի ուժով, երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` ի պատասխան խնդրանքին մեկնաբանել իշխող «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությունը Սահմանադրության մեջ հերթական փոփոխությունները մտցնելու մասին, որոնք խորհրդարանին կօժտեն ինքնալուծարման հնարավորությամբ` առանց վարչապետի հրաժարականի:
Գորգիսյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վախենում են, որ եթե վերջինս հրաժարական տա, խորհրդարանն, ինքնալուծարման փոխարեն, կառավարության նոր ղեկավար կընտրի: «Մենք բազմիցս ասել ենք, որ այդ դեպքում մենք առաջադրելու ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանին, եւ չի բացառվում, որ նա կընտրվի, այդ թվում` իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կողմից: Կարծում եմ, որ Փաշինյանը դրանից վախենում է, քանի որ հակառակ դեպքում նրանք արդեն կօգտվեին առկա իրավական կարգավորումից եւ երկիրը կտանեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհով»,- պարզաբանեց Գորգիսյանը` հավելելով, որ եթե իշխանությունները մտածել են ստվյալ իրավական կարգավորման փոփոխության մասին, դա նշանակում է, որ նրանք անհանգստության եւ մտավախության առիթ ունեն:
Պատգամավորը նշեց, որ իր հրաժարականի դեպքում Փաշինյանն այլեւս երկրի վարչապետ չի լինի, եւ հետեւաբար չի կարողանա օգտագործել ահաբեկման այն գործիքներն ու լծակները, որոնք օգտագործում է իշխող «Իմ քայլը» դաշինքում իր իշխանությունը պահելու համար: դաշինք Արդյունքում, ըստ Գորգիսյանի, իշխող դաշինքի իր գործընկերները կկարողանան հանգիստ եւ ազատ նոր վարչապետ ընտրել: «Կարծում եմ` սա է միակ պատճառը, որ նրանք պատրաստվում են նոր մեխանիզմ ստեղծել, քանի որ գործողը նրանք պարզապես վախենում են կիրառել»,- համոզված է «ԼՀ»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղարը:
Միեւնույն ժամանակ, Գեւորգ Գորգիսյանը շեշտեց, որ մինչ այժմ իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից վերջնական փաստաթղթի տեսքով օրենսդրական նախաձեռնություն խորհրդարան չի ներկայացվել: Ուստի, ըստ քաղաքական գործչի, խոսելու բան էլ չկա: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը «Լուսավոր Հայաստանի» օրակարգում չկա, քանի որ դա կարող է միայն խորացնել առանց այդ էլ անկայուն իրավիճակը երկրում: «Եթե նրանց, ասենք, 89 ձայն է պետք, ապա նրանք պետք է բանակցություններ սկսեն խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բայց այդ մասին դեռ խոսք չկա»,- եզրափակեց պատգամավորը:
Ավելի վաղ «Իմ քայլում» խոստովանել էին, որ քննարկում են հերթական սահմանադրական բարեփոխման հարցը, սակայն Փաշինյանի կուսակցությունը մի շարք պատգամավորների` որպես նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրման դեմ բողոքի նշան, դուրս գալուց հետո, ներկայումս 83 ձայն ունի` անհրաժեշտ 88-ի փոխարեն:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ