Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանով Շուտով ամեն ինչ կիմանաք․ լավ կլիներ, որ ամերիկացիները լքեին Իրանը․ Թրամփ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլը Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար Օգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո Ռուբիո Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին

Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը իրենց գագաթնաժողովն ավարտել են թմբուկային դուետովՎաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ․ ՓաշինյանՈւկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ ԶելենսկիՄենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անուններըԳյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԿանադան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանովԿԲ նախագահի պաշտոնում կառաջարկվի Մարտին Գալստյանի թեկնածությունըՇուտով ամեն ինչ կիմանաք․ լավ կլիներ, որ ամերիկացիները լքեին Իրանը․ ԹրամփՄենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների. Գերմանիայի կանցլերՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլըՄեր դիրքորոշումը միանշանակ է` Գրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետՀրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինըԿաթողիկոսը մասնակցել է Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հnգեհանգստի արարողությանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համարՕգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներինՋրային կոմիտեի նախագահն ու EU4Sevan+ ծրագրի ղեկավարները քննարկել են նոր ծրագրի չորս բաղադրիչներըԷդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունԵրևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլԿանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանությունTRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո ՌուբիոՀունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար
Հայաստան

Վարչապետի «ռեսթարթը» եւ երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը

Շուտով լրանում է 2018 թ. մայիսի իշխանափոխության երեք տարին. Իշխանության եկած քաղաքական խմբակն ի՞նչ էր խոստացել հանրությանը՝ 72 տոկոս քվեի դիմաց: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության եկածներն իրականում ի՞նչ արեցին կամ չարեցին եւ ի՞նչ իրավիճակում են հայտնվել մեր երկիրն ու ժողովուրդը: Սրանք անկյունաքարային եւ առարկայական հարցեր են: Այս հարցերի իրական պատասխանները վերաբերում են առաջին հերթին հայ ժողովրդի արտաքին ու ներքին անվտանգության, գոյատեւման նոր սպառնալիքների առաջացմանը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում խորացող ճգնաժամերի հիմնապատճառներին, երկրի կայուն զարգացման հիմքերի համատարած խարխլմանը:

Այս հարցերին բազմիցս ենք անդրադարցել: Տրվել են առարկայական գնահատումներ, ձախողումները կանխելուն եւ իրավիճակի շտկմանն ուղղված գործնական առաջարկություններ:

Ստորեւ՝ բնութագրական եւ առարկայական որոշ մանրամասներ.

1. Իշխանության լծակներին համատարած տիրանալու համար յուրաքանչյուր քաղաքացու խոստացան արժանապատիվ եւ երջանիկ կյանք: Բերեցին խորացող ճգնաժամ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տնտեսության թուլացում, թշվառության աճ, հանրության ներուժի ջլատում եւ անհանդուրժողականություն, խայտառակ պարտություն, զոհեր եւ մահեր, համատարած սուգ ու հուսահատություն, հայ ժողովրդի գոյատեւմանը վերաբերող հավաքական սպառնալիքներ:

2. Ապագա երկարաժամկետում խոստանում էին տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: 2018-2019 թթ. իներցիայով եկած տնտեսական աճն ամբողջությամբ զրոյացվեց 2020 թ. տնտեսական երկնիշի մոտ անկմամբ: Ավելին՝ ապագա առնվազն միջնաժամկետի համար եւս առաջացել են անկասելի անկման իրական հիմքեր: 2020 թվականը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Այս անգամ էլ իշխողներն արդարացան ու գտան իրենցից դուրս մեղավորներին՝ COVID-19-ը, պատերազմը:

3. Խոստացան արտահանմանը միտված տնտեսական մոդելի ներդրում: 2018-2019 թթ. Հայաստանի արտահանման աճի տեմպը նվազեց շուրջ 2,5 անգամ՝ 2017 թ. համեմատ, իսկ 2020 թ. արտահանումը կրճատվեց 5-6 տոկոսով:

4. Ներդրումային եւ նոր աշխատատեղերի բում էին խոստանում: Տեղն ու ձեւն էլ գիտեին: Խանգարում էր միայն նախկին Ազգային ժողովն՝ իր մեծամասնությամբ: Հետո Ազգային ժողովում ստացան սահմանադրական մեծամասնություն: Սակայն օտարերկրյա ներդրումները փախնում են Հայաստանից: Միայն 2019 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Ի դեպ, Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում:

5. Հարկային եկամուտները տնտեսությունից «քերելու» անպտուղ գործողությունները եւս էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա հետեւանքները դեռ երկար ենք տեսնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտների աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էին խոստացել եւ տեղերն էլ հատ-հատ գիտեին: 2018-2019 թթ. բյուջեն ունեցավ նույնչափ՝ շուրջ 10 տոկոս իներցիոն աճ, ինչին մոտ աճ կար 2017 թ.: Իսկ 2020 թ. բյուջեի եկամուտները կրճատվել են նախորդ տասնամյակի համար աննախադեպ չափով՝ շուրջ 16 տոկոսով:

Հիմա էլ մոռանալով բնապահպանական խնդիրները, դրանք կարեւորելու իրենց պոպուլիստական խոստումներն ու իրարամերժ քայլերը՝ հարկային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար պատրաստվում են աննախադեպ ավելացնել հանքարդյունաբերության ծավալները:

6. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (2019-2020 թթ. պետական բյուջեներում) աճեցրին եւ փիառվեցին: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չեն կատարվել անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցան ծախսել, քանի որ նախապես գիտեին, թե իրենց համատարած ձախողումների հետեւանքով ինչ է իրականում սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին:

Բյուջետային եկամուտների կրճատման եւ ծախսերի ավելացման պայմաններում պետական հատվածի աշխատավարձերը վճարելու եւ նվազագույն սոցիալական ծախսերը (թոշակ, նպաստ եւ այլն) հոգալու համար աննախադեպ չափերով ավելանում է պետական պարտքը, որն արդեն հասել է շուրջ 8,8 միլարդ դոլարի՝ հասնելով ՀՆԱ-ի 65 տոկոսին: Փաստորեն, այսօր մսխվում է նաեւ մեր երկրի ապագա զարգացման ներուժը:

7. Խոստացան արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում՝ «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքի ներքո: Իրականում ձեւավորեցին աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու, անապահով խավի իրական եկամուտները նվազեցնելու հակասոցիալական հիմքեր՝

եկամտահարկի համահարթեցում. անապահով խավի եկամտահարկը մնաց նույնը, իսկ ապահով խավի եկամտահարկի բեռն էապես՝ շուրջ 1/3-րդով նվազեց,

գույքահարկով անապահով խավի հարստահարում,

անուղղակի հարկերի ավելացում, վերջին 2-3 ամիսներին ազգային արժույթի արժեզրկում մոտ 10 տոկոսով, եւ որպես հետեւանք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների արդեն շուրջ 10 տոկոսի հասնող եւ խորացող գնաճ,

զբաղվածության պետական ծրագրերի 50-75 տոկոս թերակատարումներ, որի հետեւանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը,

աշխատողների իրավունքներին միտված կարգավորումներում անհրաժեշտ հրատապ փոփոխությունների անտեսում, որոնք բխում են աշխատաշուկայի արագ փոփոխվող ներկա մարտահրավերներից եւ այլն:

Հետեւանքը եղավ այն, որ 2017 թ. համեմատ 2018 թ. ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով, իսկ 2019 թ. աղքատության մակարդակի աճ՝ շուրջ 3 տոկոսային կետով: Արտագաղթի հետեւանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաեւ գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցին՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017 թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան 2018-2019 թթ. իրենց «ձեռքբերումը»:

Հետո էլ տեսան իրական պատկերը եւ օրվա վարչապետը մեղադրեց շարքային քաղաքացիներին՝ աղքատությունն իրենց գլխից չհանելու համար:

8. Խոստացել էին աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Փոխարենը, իշխանավորների խմբակի՝ բարձրաաստիճանների վարձատրությունը եռապատկվեց գաղտնագողի եւ հակաօրինական պարգեւատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելանում է եռակի պակաս տեմպով, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսպիսով, աղքատների, այդ թվում՝ աշխատող աղքատների կյանքն էլ ավելի է բարդանում՝ նրանց իրական եկամուտների հետեւողական կրճատման ֆոնին: Փոխարենը՝ նույնիսկ պատերազմական ծանր օրերին բարձրաստիճան իշխանավորները ստացան իրենց անաշխատ պարգեւատրումները: Օրինակ՝ ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի ստացած պարգեւատրումը 2020 թ. սեպտեմբերին կազմել է 192 միլիոն դրամ: Ավելին՝ 2021 թ. պետական բյուջեում նախատեսել են իշխանական իրենց խմբակի կայուն բարեկեցության աճ՝ պարգեւատրումների ֆոնդն ավելացել է 22 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանությանը հատկացվող պետական միջոցները 2021 թ. ավելացրել են ընդամենը 2 տոկոսով:

9. Խոստացան 2050 թ. 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով եւ խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով բերեց նաեւ ժողովրդագրական նոր հետեւանքներ ու մարտահրավերներ, որոնց մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:

10. Խոստացան «օղիով եւ պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցին COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչեւ պատերազմը: Այս ընթացքում չլսեցին եւ չընդունեցին կառուցողական առաջարկները, որոնք ներկայացրել էինք համավարակի տարածման դեռեւս առաջին օրերին: Հետեւանքներն ահագնանում են՝ օրական տասնյակ մահեր ու վարակի տարածման հարյուրավոր նոր դեպքեր, առողջապահական համակարգի կոլապս, տնտեսական շարունակվող սահմանափակումներ եւ վնասներ, սոցիալական ծանր հետեւանքներ: Եվ սա էլ ոլորտի պատասխանատու նախարարների մակերեսային, իրարամերժ եւ չհամակարգված մոտեցումների ֆոնին:

11. Այս ողջ ընթացքում խոստումների եւ իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էին «վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացան շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» իրականում մի բանի մասին էին՝ նոր եւ խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով:

12. Պատերազմը եւ խայտառակ պարտությունը մեզանից տարան եւ շարունակում են ամեն օր տանել ամեն ինչ: Հիմա նորից արդարանում են իշխանության ղեկին գտնվող հիմնական պատասխանատուներն ու մեղավորները՝ իրենց հատուկ նույն ոճով ու գործիքակազմով: Ավելին՝ երկրի զարգացման իրենց նոր խոստումները պայմանավորում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեր երկրի տնտեսության փոխսերտաճման «հնարավորություններով»: Իսկ իրականում շարունակում են թշնամուն զիջել մեր ազգային շահերը, մեր երկրի կայուն զարգացման իրական հնարավորություններն ու աշխարհա-տնտեսական առավելությունները՝ «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» կեղծ ու վտանգավոր փաթեթավորմամբ:

Ամփոփում. ձեր խոստացած ռեսթարթն իրականում եւ բացառապես ձեր անսահման պոպուլիզմի նոր դրսեւորումն է՝ հանրությանը նորից մոլորեցնելու ու ձեր խղճուկ իշխանությունը հնարավորինս երկարացնելու պարզունակ փորձ:

Հանրային իրական սպասումը ձեր խմբակից եւս ակնհայտ է՝ հեռացե՛ք անհապաղ, անցնցում եւ ընդմիշտ: Այդպիսով երկիրն ու ժողովրդին գոնե հետագայում զերծ պահեք գոյատեւման նոր սպառնալիքներից եւ անդառնալի կորուստներից: