Ո՞վ է ստում՝ նախարարը, թե պատգամավորը
Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ տեղի ունեցած գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին այս իշխանությունների ստախոսությունը և անկազմակերպվածությունը, երբ նույն թիմում գտնվողները տեղյակ չեն մեկը մյուսից...
Երեկ Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու համար Գյումրի էր ժամանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը...
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե ում առաջարկել են Շիրակի մարզպետի պաշտոնը բոլորը հրաժարվել են, Պապիկյանը պատասխանեց. "Միակ առաջարկը, որ եղել է դա պարոն Հովհաննես Հարությունյանն է, ով ինչպես նշեցի չի մերժել առաջարկը..."...
Սակայն ընդամենը մի քանի օր առաջ լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ Շիրակի մարզից ընտրված իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատել է լուրը, որ նա էլ է ստացել մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, սակայն մերժել է ՝ասելով, որ "իրեն ավելի օգտակար և ճիշտ գտնում է օրենսդիր մարմնում"...
Ստացվում ՝ կա՛մ Պապիկյանն է ստում, կա՛մ Բաղդասարյանը...
Այստեղ ամենախնդրահարույցը՝ իշխանական թիմում մեկը մյուսից անտեղյակությունն է, երբ այս պարագայում նախարարը չգիտի,թե նույն թեմայի վերաբերյալ ինչ է ասել իրենց պատգամավորը ու ընկնում է ծուղակը...
Այս իշխանությունները մի մարզպետի պաշտոնի շուրջ չեն կարող "միակարծիք" հանդես գալ, էլ ուր մնաց ավելի լուրջ հարցերի վերաբերյալ...


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ