Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Առանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. Միրզոյան Ամերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետով Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներ Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասին Ռուսաստանի հարձակման հետևանքով Կրիվոյ Ռոգում ավելի քան 700 տուն մնացել է առանց ջեռուցման, իսկ 45,000 մարդ՝ առանց հոսանքի Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 8 մարզերում Ռուսաստանի կորուստները Ուկրաինայում հասել են ամսական 25,000-ի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱռանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. ՄիրզոյանԹրամփի հատուկ բանագնացը գաղտնի հանդիպել է Իրանի՝ գահընկեց արված շահի որդու հետԵՄ-ն քննարկում Ռուսաստան-Ուկրաինա հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու հարցըԱմերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետովՇտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներՀամաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասինԹրամփը խոստացել է «շատ վճռական գործողություններ» ձեռնարկել, եթե Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկեն ցուցարարներինԻրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերըՌուսաստանի հարձակման հետևանքով Կրիվոյ Ռոգում ավելի քան 700 տուն մնացել է առանց ջեռուցման, իսկ 45,000 մարդ՝ առանց հոսանքիԹրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համարԺամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԲախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած32 մլն դրամ՝ դեռեւս չհաստատված ապահովագրության ծրագրի համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 8 մարզերումՌուսաստանի կորուստները Ուկրաինայում հասել են ամսական 25,000-ի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԹրամփը սպառնացել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացելՀարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը երեքշաբթի օրը իրենց գագաթնաժողովն ավարտել են թմբուկային դուետովՎաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ․ ՓաշինյանՈւկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում․ ԶելենսկիՄենք հայտարարում ենք Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպանների անուններըԳյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԿանադան կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի սահմանովԿԲ նախագահի պաշտոնում կառաջարկվի Մարտին Գալստյանի թեկնածությունըՇուտով ամեն ինչ կիմանաք․ լավ կլիներ, որ ամերիկացիները լքեին Իրանը․ ԹրամփՄենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների. Գերմանիայի կանցլերՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլըՄեր դիրքորոշումը միանշանակ է` Գրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետՀրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԿաթողիկոսը մասնակցել է Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հnգեհանգստի արարողությանըՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համարՕգնությունը ճանապարհին է. Թրամփը դիմել է Իրանի ցուցարարներինՋրային կոմիտեի նախագահն ու EU4Sevan+ ծրագրի ղեկավարները քննարկել են նոր ծրագրի չորս բաղադրիչներըԷդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունԵրևանի և Բրյուսելի հարաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլԿանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանությունTRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո ՌուբիոՀունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ
Մամուլ

Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետպատերազմական Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք մտածում է՝ իր ապագան շարունակի կառուցել Հայաստանո՞ւմ, թե՞ կարանտինային ռեժիմից հետո լքի երկիրը, ՀՀ իշխանությունները ամեն քայլ անում են, որպեսզի Հայաստանը հայերի ապրելու համար դառնա ոչ գրավիչ:

Օրենքներով անընդհատ անհեթեթ խստացումները ի վերջո բերելու են Հայաստանի դատարկման ու հետաքրքիր է՝ դա ում է ձեռնտու: Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք. ՀՀ Կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ եւ կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները:

Մասնավորապես, ՀՀ Ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միեւնույն ժամանակ խախտում արած լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս Կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել՝ հնարավո՞ր է տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել:

Այն միայն դրվել է հանրային քննարկման եւ ստացել չորս կողմ ձայներ։ Սակայն սա իսկական գլխացավանք է դառնալու կայքերի համար, եթե չասենք անհնարին կլինի օրենքի պահանջի կատարումը:

Կայքերի աշխատանքը հեռուստատեսային հեռարձակումից էապես տարբերվում է, եւ ժամով գովազդ դնելը ուղղակի անհնար է: Իսկ իրականում ինչ նպատակ է հետապնդում պատերազմում պարտված Կառավարությունը. գովազդներից զրկել լրատվամիջոցներին:

Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, եւ, որպես օրինակ, բավական է հիշել Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում:

Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գոծում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը:

Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերպիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն, եւ այդպես ՀՀ գործող Կառավարությունը կհասնի իր իրական նպատակին: Ու սա արվում է օպերատիվ կերպով՝ առանց ԶԼՄ-ների հետ քննարկելու, մինչդեռ Կառավարությունն այսօր մեկ նպատակ պետք է հետապնդի. վերացնել կորոնավիրուսի համավարակի եւ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքները:

Բայց այս կարեւոր գործը թողած՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում ԶԼՄ-ները փակելու ուղղությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում